Ուղերձ շինարարի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Մեծարգո Վարչապետ

Հարգարժան փոխվարչապետ 

Կառավարության հարգարժան անդամներ

Հարգելի փոխքաղաքապետ

Սիրելի գործընկերներ, հյուրեր

Տիկնայք և պարոնայք

        Թույլ տվեք Հայաստանի Շինարարների միության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորել շինարարության ոլորտի բոլոր մասնակիցներին՝ Շինարարի օրվա առթիվ: 
      Կառավարության կողմից մասնագիտական այս տոնը պաշտոնապես նշվում է առանձնակի հանդիսությամբ, դրանով իսկ կարևորելով քաղաքաշինական բնագավառը և հատկապես շինարարի առաքելությունը երկրի տնտեսության զարգացման և առաջընթացի գործում:
     Կառուցվում և շահագործման են հանձնվում բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, պաշտպանական, սոցիալական նշանակության բազմաթիվ կառույցներ: Իրականացվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ:
      Հայաստանի Շինարարների միությունը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունները՝ կառուցապատողները, շինարարական առաջնակարգ ընկերությունները ընդլայնում են համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ: Այն նպաստում է մեր երկրի շինարարական մշակույթի առավել զարգացմանը, շինարարության ժամանակակից մեթոդների կիրառմանը, նորագույն տեխնոլոգիաների մշակմանն ու ներդրմանը:
    Վաստակաշատ շինարարների կողքին շինոլորտում ներգրավված են բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ, ովքեր հնարավարություն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան, կազմակերպելու և ղեկավարելու շինարարական տնտեսությունը:
       Հայաստանի Շինարարների միությունը բարձր է գնահատում Կառավարության մոտեցումը կարևորագույն մի շարք հարցերի՝ քաղաքաշինական ազգային նորմերի, շինարարության գնագոյացման մեթոդաբանության մշակման, շինարարական մրցույթների կանոնոնակարգման, լիցենզավորման պահանջների բարելավման, շինարարական գիտության զարգացման խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ, որոնք ոլորտը համակարգող գերատեսչական մարմնի՝ Քաղաքաշինության կոմիտեի անմիջական աջակցությամբ առաջնահերթ են դառնում:
       Մեզ համար կարևոր է նաև Երևանի Քաղաքապետարանի և գերատեսչական այլ մարմինների հետ համագործակցությունը՝ օգտագործելով մեր մասնագիտական ներուժը և հնարավորությունները:
       Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանի Շինարարների միության, Ճարտարապետների պալատի, Կառուցապատողների հայկական ասոցացիայի, Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի տարիների գործընկերային և բարեկամական սերտ համագործակցությունը միտված է ոլորտի զարգացմանը, երիտասարդ կադրերի պատրաստմանը, մասնագիտական թիմերի վերապատրաստմանը, աշխատատեղերի ստեղծմանը:
      Շինարարների միությունը գործընկերային կապեր է ձևավորել նաև Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի հետ և ճյուղային կառույցի միջոցով լուծում ու կարգավորում է առաջացած հարցերն ու խնդիրները:
   Հայաստանի Շինարարների միությունը, բոլոր շինարարները պատրաստ են աջակիցը լինելու և արժանապատվորեն իրականացնելու բոլոր այն ձեռնարկումները, որոնք կառաջադրվեն Կառավարության ինչպես նաև մեծածավալ ներդրումային ծրագրեր իրականացնող գործընկերների կողմից: 
       Կրկին անգամ շնորհավորում եմ Հայաստանի Կառավարությանը, շինարարական տնտեսությանը մասնակից բոլոր գերատեսչական կառույցներին, շինարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
         Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին, Քաղաքաշինության Կոմիտեի նախագահին, Երևանի փոխքաղաքապետին՝ շինարարների վաստակը գնահատելու և նմանօրինակ բարձր պարգևների արժանացնելու համար:
         Մաղթում եմ Հայ Շինարարին առողջություն, խաղաղություն, անկոտրում ոգով նոր ծրագրերի իրականացում:

Շնորհակալություն
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ