Սեպտեմբերի 21

Հարգելի՛ արհմիութենականներ, սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սրտանց շնորհավորում է բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ։
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի պատմության ամենանշանակալի օրերից մեկն է, որը խորհրդանշում է ազատության ձգտումն ու սեփական պետություն կառուցելու վճռականությունը։ Այս օրը հիշեցնում է մեզ, որ անկախությունը ոչ միայն նվաճում է, այլև ամենօրյա պատասխանատվություն՝ մեր հայրենիքի հզորացման, ժողովրդի բարեկեցության ու սոցիալական արդարության ապահովման գործում։
Արհմիությունը մշտապես կանգնած է աշխատողների կողքին՝ ի պաշտպանություն նրանց արժանապատիվ աշխատանքի, սոցիալական իրավունքների և արդար փոխհարաբերությունների։ Մենք հավատում ենք, որ միասնականությամբ ու համախմբվածությամբ կարող ենք ամրապնդել մեր երկրի սոցիալական ու տնտեսական հիմքերը՝ հանուն արժանապատիվ և խաղաղ ապագայի։
Թող Հայաստանի անկախությունը միշտ լինի ամուր հենարան մեր ժողովրդի ինքնության, հավատքի և պայքարի։
Մաղթում ենք արժանապատիվ կայունություն և բարօրություն մեր հայրենիքին ու ժողովրդին։

Խորին հարգանքով՝
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ