Սեմինար Վայքում

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակում Վայք քաղաքի «Վայք» հյուրանոցում 2024 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ սեմինար՝ Հայաստանի սպասարկման ոլորտի, սննդի և ձկնարդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության Վայոց Ձորի տարածքային միության արհմիության անդամների մասնակցությամբ: Սեմինարի նպատակն էր արհմիության անդամակցության խրախուսումը, արհմիութենական աշխատանքի արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև արհմիություն ստեղծելը և դրան անդամագրվելը որպես աշխատողի ազատ կամքի դրսևորում թեմայով և որպես գործոն իրենց տնտեսական և սոցիալական շահերի պաշտպանության համար: 
Սեմինարին մասնակցում էին Հայաստանի սպասարկման ոլորտի, սննդի և ձկնարդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  Վայոց Ձորի տարածքային միության  արհմիության անդամներ, տարածքի այլ աշխատողներ և գործատուների ներկայացուցիչներ: 
 Սեմինարը վարեց և հանգամանալից զեկույցով հանդես եկավ Սեյրան Ավագյանը: Սեմինարի մասնակիցներին  տեղեկատվություն տրվեց արհմիությունների ներկա գործունեության, առկա խնդիրների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: 
Սեմինարի մասնակիցները զեկուցողից ստացան գործնականում իրենց հուզող բազմաբնույթ հարցերի պատասխանները:
Նմանատիպ սեմինարները առաջիկա տարում կկրեն շարունակական բնույթ` ներառելով նաև այլ կազմակերպություններում և տարածքային միություններում գործող արհմիութենականներին:
Սեմինարի աշխատանքներն ամփոփեց ՃՀՄ նախագահ Խաչիկ Առաքելյանը  և կարևորեց կազմակերպություններում արհմիութենական կազմակերպություն ստեղծելը և արհմիությանը անդամակցությունը, ինչպես նաև արժանապատիվ աշխատանք ունենալու անհրաժեշտությունն ու ճհմ  հետագա անելիքները: Սեմինարի մասնակիցներին տեղեկատվություն տրվեց արհմիությունների ներկա գործունեության, արհմիությունների մասին օրենքի, Կառավարության, ՀԱՄԿ-ի և Գործատուների միության միջև եռակողմ պայմանագրի ընթացքի մասին: 
Սեմինարը անցավ խորը փոխըմբռման և բավականին ջերմ մթնոլորտում:
 

Վերջին նորություններ

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ