Սեմինար Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ արհմիութենականների համար

Մայիսի 27-30-ը Ծաղկաձորում Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության արհմիութենականները մասնակցեցին ՀԱՄԿի-ի և Solidarity Center-ի հայաստանյան գրասենյակի համատեղ սեմինարին, որը նվիրված էր արհմիությունների զարգացմանը։

Եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկեցին ժամանակակից արհմիության գործառույթներն ու իրավունքները Հայաստանում, ինչպես նաև կատարեցին խմբային աշխատանքներ։ ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթները և կոլեկտիվ պայմանագիրը։

Արհմիութենականները փոխանակվեցին արհմիութենական առաջնորդի մասին իրենց պատկերացումներով, կարծիքներ հայտնեցին վերջինիս անհրաժեշտ հատկանիշների և հմտությունների մասին։

Սեմինարի գլխավոր նպատակն էր բարձրացնել արհմիութենականների իրավագիտակցությունը, խթանել փոխգործակցությունը և նպաստել արհմիությունների արդիականացմանը։
 

Վերջին նորություններ

«Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 25-ին կայացավ «Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի ճյուղային միություններին անդամակցող կա…
26/02/2026

Եղեգնաձորում կայացավ ՀԱՄԿ-ի հերթական հանդիպումը արհմիութենականների հետ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա-ն (ՀԱՄԿ)  շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով ուժեղացնել արհմիութենականների իրազեկվածությունն ու…
25/02/2026

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 18֊ին կայացավ «Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսդրություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ -ի ճյուղային միությո…
19/02/2026

Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի հետ

Փետրվարի 9-ին  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը  հանդիպեցին  Մարդու իրավ…
10/02/2026

Պանելային քննարկում

Հայաստանի կառավարության, գործատուների և աշխատողների ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակությունը և միջազգային գործընկերները 2026 թվականի հունվարի 30-ին մասնա…
04/02/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ