Փետրվարի 18-ին կայացավ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի ճյուղային միություններին անդամակցող կազմակերպությունների արհմիության նախագահներ, աշխատողներ, կադրային մասնագետներ, հաշվապահներ՝ Երևան քաղաքից և մարզերից։
Դասընթացները կազմակերպվում են արհմիության անդամների համար և լինելու են շարունակական։