Սեմինար Ծաղկաձորում

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակում Ծաղկաձոր քաղաքի «Ծաղկահովիտ» հյուրանոցում 2024 թվականի նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ սեմինար՝ Երևանի Կիլիկիա գարեջրի գործարանի աշխատողների արհմիութենական կազմակերպության անդամների մասնակցությամբ: Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՃՀՄ նախագահ Խաչիկ Առաքելյանը: Նա հանգամանալից ներկայացրեց արհմիությունների կառուցվածքը, գործունեությունը, խնդիրները և առաջիկա ծրագրերի վերաբերյալ անելիքները: 
Սեմինարի նպատակն էր արհմիության անդամակցության խրախուսումը ինչպես նաև  արհմիութենական աշխատանքի  արդյունավետության բարձրացումը:
 Սեմինարը վարեց և հանգամանալից զեկույցով հանդես եկավ Սեյրան Ավագյանը: Սեմինարի մասնակիցները զեկուցողից ստացան գործնականում իրենց հուզող բազմաբնույթ հարցերի պատասխանները:
Հետաքրքիր քննարկում ծավալվեց արհմիութենական շարժման վերաբերյալ թե ինչ կառույց է արհմիությունը, ինչ իրավունքներ ու գործառույթներ ունի այն Հայաստանում և ինչ արդիական խնդիրներ է դնում իր առաջ, այդ ընթացքում ծավալվեց բովանդակային քննարկում: Մասնակիցները կիսվեցին իրենց պատկերացումներով և իրենց հետաքրքրող հարցերով: 
Սեմինարի մասնակիցներին տեղեկատվություն տրվեց արհմիությունների ներկա գործունեության, Կառավարության, ՀԱՄԿ-ի և Գործատուների միության միջև եռակողմ պայմանագրի ընթացքի մասին: 
Սեմինարի աշխատանքներն ամփոփեց ՃՀՄ նախագահ Խաչիկ Առաքելյանը  կարևորելով կազմակերպություններում արհմիութենական կազմակերպություն ունենալը և  արհմիությանը անդամակցությունը ու նաև ճհմ  հետագա անելիքները:
Սեմինարի գլխավոր նպատակն էր բարձրացնել արհմիութենականների իրավագիտակցությունը, խթանել փոխգործակցությունը և նպաստել  երիտասարդների մասնակցությամբ արհմիութենական շինարարությանն ու  արհմիութենական շարժման ակտիվացմանը:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ