Ս Ե Մ Ի Ն Ա Ր

2023թ. հունիսի  23-25 -ը, Ծաղկաձորի “Կեչառիս” հյուրանոցում, այս անգամ Աշխատանքի Միջազգային կազմակերպության  /ԱՄԿ/   աջակ-ցությամբ   տեղի  ունեցավ ս/թ մայիսին կազմակերպված սեմինարի  հաջորդ  փուլը`   ''ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԵԽԱՆԻԶՄ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԵՎ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ”  թեմայով  : ՍԵմինարի 30 մասնակիցների  մեջ կային, փորձառու արհմիութենականներ, արհկոմի նախագահներ և սեմինարներին առաջին անգամ մասնակցողներ: Նպատակը` փորձի փոխանակությունն էր, արհմիության շարքերը ընդլայնելը,  նրանց` արհմիութենական  աշխատանքներում ընդգրկելը:  
 Օրակարգը հագեցած էր խմբային աշխատանքներով, խաղերով:   
 ՀԱՄԿ- ի նախագահ էլեն Մանասերյանը հետաքրքիր, ինտերակտիվ ձևով վարեց սեմինարը  և  պատասխանեց մասնակիցների  ամենատարբեր հարցերին: 
Հաճելի  անակընկալ էր սպասվում Արմավիրի քաղաքային համայնքի «Բարեկարգում» տնօրինության արհեստակցական կազմակերպության   նախագահ, ՃՀՄ   նախագահության անդամ`  Աիդա   Մկրտչյանին:  ՀԱՄԿ- ի նախագահ` էլեն Մանասերյանը` Արհմիությունում երկարատև, բարեխիղճ, ակտիվ աշխատանքի   համար` Աիդա   Մկրտչյանին պարգևատրեց ՀԱՄԿ -ի  «Պատվո   կրծքանշանով»:   
«Մեր ուժը մեր միասնության մեջ է» կարգախոսը` անդամակցության բարձրացման շարժառիթների  հիմնաքարն է: 
 Արդյունավետ, բովանդակալից սեմինար անցկացնելու համար, ՃՀՄ նախագահ`Սեդա Հարությունյանը շնորհակալություն  հայտնեց ՀԱՄԿ -ի նախագահ`  Էլեն Մանասերյանին, ՀԱՄԿ –ի   ուսումնահետա-զոտական կենտրոնի ղեկավար` Վարդուհի Բրուտյանին, մասնակիցներին` ակտիվ մասնակցության  համար:
 

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ