Ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատողների կազմակերպման վերաբերյալ քառօրյա վերապատրաստման դասընթաց

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ֆինանսական  աջակցությամբ 2025թ․ մարտի 20-23-ը քաղաք Ծաղկաձորում կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատողների կազմակերպման  վերաբերյալ ՀԱՄԿ-ին անդամակցող ճյուղային հանրապետական կազմակերպություններին անդամակցող արհմիութենականների համար։
Հիմնական դասընթացը վարում էր Լիտվայի Հանրապետության <<Սոլիդարումաս>> արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Քրիստինա Կրուպավիչենեն։
Քառօրյա դասընթացին մասնակցում էին նաև ԱՄԿ տարածաշրջանի աշխատողների հարցերով գլխավոր մասնագետ Գոչա Ալեքսանդրիան, ԱՄԿ Բուդապեշտի գրասենյակի գենդերային հավասարության և խտրականության բացառման գծով մասնագետ  Օզգե Բերբերը,  ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը և ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը։
ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը ներկայացրեց Հայաստանում ոչ ֆորմալ տնտեսությունը, առկա իրավիճակը, խնդիրները։
Մասնակիցներին ներկայացվեց նաև ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ԱՄԿ 189 կոնվենցիան և միջազգային այլ գործիքներ։ 
ՀԱՄԿ-ի նախագահը ներկայացրեց սոցիալական գործընկերության իրավիճակը ՀՀ-ում, առկա մարտահրավերները, ՀԱՄԿ-ի վերջին շրջանում ձեռքբերումները։
Մասնակիցները ծանոթացան կազմակերպելու, հաղորդակցման  հմտություններին խմբային աշխատանքների, դերախաղերի միջոցով, ծանոթացան նաև Լիտվայի արհմիությունների փորձին։ 
Դասընթացի ավարտին աշխատանքային խմբերը ներկայացրին իրենց պատկերացումները տնային աշխատողների, շինարարության և ագրոարդյունաբերության ոլորտների աշխատողների շրջանում հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Մասնակիցները առաջիկա ամիսներին կփորձեն կազմակերպել ոչ ֆորմալ տնտեսության վերոնշյալ ոլորտներում աշխատողների։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ