ՆՈՐԱԲԱՑ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

 Մայիսի 3-ին Հայաստանի արհմիույթունների կոնֆեդերացիայի շենքում մեկնարկեց ՀԱՄԿ-ի և Friedrich-Ebert հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ բացված ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑԸ։

 Ծրագրի շրջանակում 20 մասնակիցներ տարբեր ոլորտներից 12 մոդուլների ընթացքում ձեռք կբերեն տեսական և պրակտիկ գիտելիքներ քաղաքացիական հասարակության զարգացման, աշխատանքային իրավունքների, արհմիությունների, կառավարման և առաջնորդության հմտությունների վերաբերյալ։

 Առաջին հանդիպման ընթացքում Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լիանա Բադալյանը և ՀԱՄԿ-ի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Էլեն Մանասերյանը ներկայացրին կազմակերպությունների առաքելությունն ու դպրոցի նպատակները։ «Կայուն արժեքային համակարգն է ամուր քաղաքացիական հասարակության հիմքը, որն էլ իր հերթին կայուն պետություն կառուցելու երաշխիքն է։ Միայն ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և իրավագիտակից քաղաքացին կարող է զարգացնել կայացած ինստիտուտներ։ Հենց այդպիսի արժեքային համակարգ ենք պատրաստվում ուղենշել դպրոցի բոլոր մասնակիցների համար»,- նշում է Լիանա Բադալյանը։

 Էլեն Մանասերյանի խոսքով՝ ՀԱՄԿ-ը, լինելով ՀՀ-ում արհմիություններին միավորող միակ ազգային կենտրոնը և 18 ոլորտների Ճյուղային հանրապետական միությունների միջոցով միավորելով 196 հազար անդամների, նպատակ ունի բարձրացնել իրավագիտակցությունը աշխատանքային իրավունքների և ներառականության վերաբերյալ։ «Կարևոր է շեշտել, որ ժամանակակից Հայաստանում արհմիություններն ունեն բազմաթիվ մարտահրավերներ, - նշում է Էլեն Մանասերյանը, - ՀԱՄԿ-ի առաքելությունն է նաև օգնել արհմիություններին նորովի իմաստավորել սեփական դերն ու առաջնահերթությունները»։

 Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներին կտրամադրվեն սերտիֆիկատներ։

Վերջին նորություններ

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներ և ծնողներ, սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների, նպատակների ու երազանքների …
01/09/2026

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ