«Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրի խորհրդատվական կոմիտեի հանդիպում

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ի դեմս ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի, 2020 թվականին համաձայնագիր են ստորագրել Հայաստանում զարգացման համագործակցության ծրագիր իրականացնելու վերաբերյալ։ PILRAT Ծրագրի աշխատանքը ղեկավարելու համար ստեղծվել է Խորհրդատվական կոմիտե (ԾԽԿ), որն ունի ծրագրի ռազմավարական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն, ինչպես նաև ծրագրի իրականացման ուղղորդում տրամադրելու ընդհանուր լիազորություն: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա ԾԽԿ անդամ է ի դեմս Հանքագործների, մետալուրգների և ոսկերիչների արհմիությունների ՃՀՄ-ի, Առողջապահության աշխատողների արհմիությունների ՃՀՄ-ի,  ՀԱՄԿ-ի նախագահի ղեկավարությամբ։  ԾԽԿ գործունեությունն իրականացվում է պարբերաբար իրականացվող հանդիպումների միջոցով։
Ծրագրի Խորհրդատվական Կոմիտեի  հաջորդ հերթական հանդիպումը տեղի ունեցավ  նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ի գրասենյակի շենքում:
ԾԽԿ անդամները լսեցին ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև անդրադարձան ՀՀ-ում ստեղծված իրավիճակում առկա խնդիրներին ու մարտահրավերներին։ Ծրագիրը կշարունակվի ոչ ծախսային մասով, ավարտելու ծրագրված բոլոր գործողությունները։
ԾԽԿ նախագահ, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար պարոն Ռուբեն Սարգսյանն անդրադարձավ  աշխատանքային վեճերի այլընտրանքային լուծման համակարգի՝ ՀՀ-ում ներդրման վերաբերյալ զարգացումներին։
ՀԱՄԿ նախագահ Է․ Մանասերյանն անդրադարձավ աշխատանքային վեճերով և հատկապես արհմիությունների իկրավունքների խախտումներով դատական գործերին, հիմնականում պատկան մարմինների կողմից իրազեկվածության պակասին և ուսուցման մոդելների ընդլայնմանը։
Անդրադարձ արվեց նաև Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված համաձայնագրի շրջանակներում ստեղծված մոնիտորինգային պլատֆորմի անդամների կողմից կատարված զեկույցների օգտագործմանը։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ