Մարտի 8, կանանց միջազգային օր աշխատանքում հավասարություն առավել ուժեղ ժողովրդավարությունների համար

 Կանանց միջազգային օրը քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կանանց ձեռքբերումները բարձրաձայնելու և դրանք ևս մեկ անգամ արժևորելու առիթ է։
 Այս օրը կանայք բոլոր մայրցամաքներից, որոնք հաճախ բաժանված են ազգային սահմաններով կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական տարբերություններով, հնարավորություն ունեն հավաքվելու և հիշելու ավանդույթը, որը ներկայացնում է առնվազն մի քանի տասնամյակ պայքար հանուն հավասարության, արդարության, խաղաղության և զարգացման։
 Նույնիսկ մեր ժամանակներում կանայք բախվում են համակարգային անհավասարությունների, այդ թվում՝ աշխատուժի անհավասար մասնակցության, գենդերային աշխատավարձերի մշտական տարբերությունների, ոչ ֆորմալ հատվածներում գերներկայացվածության և աշխատավայրում ոտնձգությունների:
 Ավելին, պոպուլիստական շարժումները և ավտորիտար ռեժիմները շարունակում են խաթարել կանանց հավասար առաջընթացը, որը ներառում է աշխատավայրում հավասար մասնակցություն, տնտեսական և քաղաքական հզորացում և կրթության հասանելիություն:
 Աճող գլոբալ մարտահրավերների ֆոնին, համաշխարհային արհմիութենական շարժումը հաստատակամ է գենդերային հավասարության և կանանց իրավունքների իր հանձնառության մեջ: Մենք պետք է ավելացնենք մեր ջանքերը՝ աշխատանքի աշխարհում հավասարության հասնելու համար՝ որպես էական ներդրում խաղաղ և ժողովրդավարական հասարակություն ունենալու գործում:
 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է կանանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հանձնառության առթիվ, մաղթում է արժանապատիվ աշխատանքային միջավայր և չխաթարվող ընտանեկան երջանկություն։

 Ջերմորեն և սիրով,
 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ