ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

07 մարտի, 2022թ.

ք. Երևան

 

ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ»

366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի արհմիությունների ներկայացուցիչ անդամների ընտրության  արդյունքների մասին

 

Հայաստանի արհմիությունների  կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում 2022թ. մարտի 4-ին տեղի ունեցավ  մրցույթ «ԵՄ-ՀՀ  «Համապարփակ  և ընդլայնված  գործընկերության     Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական  հասարակության պլատֆորմի արհմիությունների   մասով   հայաստանյան  կազմի ձևավորման»» Կարգի համաձայն:

Մրցույթին մասնակցում էին ընտրական հանձնաժողովի 22 անդամներից 19-ը:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել երեք թեկնածուներ:

Ղեկավարվելով վերոնշյալ Կարգի 7-րդ մասի  4-րդ կետով՝ ընտրական հանձնաժողովը բաց քվեարկությամբ որոշեց Պլատֆորմում փոխարինող անձանց համար հայտարարել լրացուցիչ մրցույթ նույն պայմաններով:

Ընտրական հանձնաժողովը բաց քվեարկությամբ իր կազմից ընտրեց հաշվիչ հանձնաժողով՝

Շմավոն Մկրտչյան – նախագահ

Սրապիոն Առաքելյան – անդամ

Լիլիթ Կարապետյան - անդամ

Մրցույթն անցկացվեց փակ գաղտնի քվեարկությամբ: Քվեատուփում առկա քվեաթերթիկներից մեկը ճանաչվեց անվավեր:

Քվեարկության արդյունքում երեք թեկնածուներն էլ  ստացան անցողիկ միավորներ /բալ/:

Մասնավորապես,

Աննա Բարիկյան  -ներկայացված  ՀԱՄԿ-ի աշխատակազմի արհեստակցական կազմակերպության կողմից - 84 բալ

Տիրուհի Նազարեթյան - ներկայացված Ագրոարդի համակարգի աշխատողների արհմիությունների ՃՀՄ կողմից - 82 բալ

Արսեն Իգիթյան - ներկայացված Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային  ծառայությունների արհմիությունների ՃՀՄ կողմից - 79 բալ

Ընտրական հանձնաժողովը միաձայն հաստատեց քվեարկության արդյունքները:

Վերջին նորություններ

Արհեստական բանականություն․ ինչպիսի՞ն են հետևանքները արհմիությունների համար

 Արհեստական բանականությունը արագորեն փոխում է աշխատանքի աշխարհը՝ ստեղծելով ինչպես նոր հնարավորություններ, այնպես էլ լուրջ մարտահրավերներ աշխատողների և արհմ…
18/04/2026

Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության “Թատրոնի միջազգային օր” մասնագիտական տոնի առթիվ կազմակերպած միջոցառման մասին

Օրերս Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի 808-րդ սրահում հերթական անգամ նշեց “Թատր…
11/04/2026

Հանդիպում Արմավիրի մարզային գրադարանի աշխատողների հետ

2026 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Էսմա Սիմոնյանի հանդիպումը Արմավիրի մարզային գրադարանի տնօրին…
08/04/2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի անդամները հանդիպել են Արսեն Թորոսյանի հետ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) խորհրդի անդամները հանդիպում են ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ բարձրացնելու…
03/04/2026

Քննարկում Կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության դեմ պայքարի վերաբերյալ

Մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կայացավ մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող Կանանց ու աղջիկների նկատմամբ …
20/03/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ