Հոկտեմբերի 24-ին, ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ՝ Տիրուհի Նազարեթյանը և իրավաբան՝ Աննա Բարիկյանը մասնակցեցին ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
Շնորհավորական ուղերձով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Կարևորվեց կազմակերպության առանցքային դերը խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների ամրապնդման հարցում։
Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է ՄԱԿ-ին 1992 թվականից։