Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների ճգնաժամի համատեքստում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալ զբաղվածությանը անցնելու խթանումը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը սեպտեմբերի 25-ին մասնակցեց «Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների ճգնաժամի համատեքստում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալ զբաղվածությանը անցնելու խթանումը» ծրագրի մեկնարկն ազդարարող քննարկումներին։

Ծրագրի մեկնարկին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ԱՄԿ Ֆորմալացման գործողությունների ծրագրի տնօրեն Ֆրեդերիկ Լապեյրը, Զբաղվածության հարցերով ավագ մասնագետ Կազուտոշի Չատանին և ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանը։ Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ։

Պանելային քննարկման մասնակիցները խոսեցին ոչ ֆորմալ զբաղվածության կանխարգելման, ֆորմալ զբաղվածության հնարավոր խրախուսման և այս ամենի համատեքստում սոցիալական գործընկերության կարևորության մասին։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ընդգծեց բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվում ենք, նշելով որ դրանց լուծման ուղիները կրթությունից և մշակույթից մինչև իրավակարգավորումների և իրավապրակտիկայի ճիշտ կիրառումն են։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ