Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներն իրավունք կունենան աշխատել առանց Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրի

 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  
 Այս նախագծի ընդունմամբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին հնարավորություն կտրվի մինչև 2024 թվականի  հոկտեմբերի 1-ը զբաղվել մասնագիտական գործունեությամբ առանց ՇՄԶ հավաստագրի, քանի որ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումների համաձայն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որը հանդիսանում է վերջիններիս համար աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ:
 Լեռնային Ղարաբաղի օրենսդրությամբ բուժաշխատողների համար ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ նախատեսված չէ:  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողները կարող են սահմանված ժամանակահատվածում (մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը) մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ կրեդիտներ և ստանալ ՇՄԶ հավաստագիր։    
 Նշված ժամանակահատվածում առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողների նկատմամբ չի կիրառելու պատասխանատվություն ՇՄԶ հավաստագիր չունենալու հիմքով։
 Այս նախագծի ընդունումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին աշխատատեղերով ապահովման անհրաժեշտությամբ:
 Նախագծին կարող եք ծանոթանալ՝ հետևելով https://www.e-draft.am/projects/6312/about հղմանը:

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ