Կլոր սեղան քննարկում Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ

 Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների ճյուղային հանրապետական միությունը Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ Սոլիդարիթի սենթր Հայաստանի գրասենյակի աջակցությամբ հոկտեմբերի 28-ին Երևանի Հոլիդեյ ինն հյուրանոցում կազմակերպել էր <Աշխատանքի անվտանգությունը գյուղատնտեսության ոլորտում> կլոր սեղան քննարկում: Այն համախմբել էր գյուղոլորտի շահագրգիռ կառույցներին, պետական և մասնավոր ընկերություններին՝ քննարկելու ոլորտում առկա անելիքներն ու խնդիրները, մասնավորապես ոլորտի աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և անհատական պաշտպանության միջոցների կիրարկմանն առնչվող հարցերը:
 Միջոցառմանը ներկա էին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի /ՀԱՄԿ/ նախագահ Էլեն Մանասերյանը, ՀԱՄԿ- անդամ ՃՀՄ-ների նախագահներ Լաուրա Հակոբյանը, Գրիգոր Ղարիբյանը, Սրապիոն Առաքելյանը, Արիստակես Դանիելյանը, Լիլիթ Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի նախագծման վարչության պետ Իրինա Փանոսյանը, <Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն> ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը, ՀՀ առողջապահական և աշխատանքի պետական տեսչության ներկայացուցիչ Ստեփան Շահումյանը, փարձագետներ, տարածքային արհմիության աշխատողների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նրանց Գուղատնտեսի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի Հանրապետության կողմից Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գյուղատնտեսության ոլորտում տեսչական վերահսկողության վերաբերյալ 129-րդ, և աշխատանքի անվտանգությունն ու հիգիենան գյուղատնտեսության ոլորտում սահմանող 184-րդ կոնվենցիաների վավերացումը: 
 Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև <Համերաշխության կենտրոն Հայաստանում> գրասենյակի ներկայացուցիչ Տետիանա Սոլոդովնիկը, միաժամանակ հույս հայտնելով, որ կենտրոնի և Ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների ճյուղային հանրապետական միության հետ համագործակցությունը կլինի շարունակական:
ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը Գյուղոլորտի աշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ ողջունելով ներկաներին կարևորեց այդ ոլորտում աշխատողների արժանապատիվ աշխատանքի առկայությունը, աշխատանքային պայմանների անվտանգությունն ու դրանցով պայմանավորված առողջության ապահովման խնդիրների լուծումը: Բարձր գնահատելով ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների ՃՀՄ-ի գործունեությունը, նա նշեց, որ ԱՄԿ-ի վերոնշյալ կոնվենցիաների վավերացումը ենթադրում է նաև դրանց կիրակում: ՀԱՄԿ-ի նախագահը քննարկման մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք, խոստանալով Կոնֆեդերացիայի անվերապահ աջակցությունը ՃՀՄ-ների հետագա գործունեությանը:
 Միջոցառման օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեցին ագրոքիմիկատների անվտանգ օգտագործման, դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման կարևորության, հեռուստատեսությամբ գյուղոլորտի խնդիրներին առնչվող հաղորդումների ստեղծման վերաբերող հարցեր: Ցուցադրվեցին հանրապետության երկու մարզերում գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների և անհատական պաշտպանությաբն միջոցների վերաբերյալ Ագրոարդյունաբերության համակարգի աշխատողների ՃՀՄ-ի կատարված վերլուծության արդյունքներն ամփոփող տեսահոլովակներ: 
 Մասնագիտական տոնի կապակցությամբ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական գիտելիքների փորձի ներդրման և արհմիութենական գործունեությանն աջակցելու համար Գառնիկ Պետրոսյանին հանձնվեց շնորհակալագիր, արհմիութենականգործում իրենց նվիրյալ աշխատանքի համար Մարտունու շրջանի տարածքային արհմիութենական կազմակերպության նախագահ Արմենուհի Մանուկյանը և Նաիրիի տարածքային արհմիութենական կազմակերպության նախագահ Վիկտորիա Հովհաննիսյանը պարգևատրվեցին ՀԱՄԿ-ի պատվո կրծքնշանով:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ