ԿԼՈՐ ՍԵՂԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ԱՌՈՂՋ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՄԿ ՆՈՐ ՀԻՄՆԱՐԱՐ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դեկտեմբերի 8-ին Երևանի Yerevan Place հյուրանոցում մեկնարկեց երկօրյա կլոր սեղանը ԱՄԿ ներկայացուցիչների, ՀԱՄԿ-ի և ճյուղային հանրապետական միությունների նախագահների մասնակցությամբ՝ նվիրված աշխատավայրում առողջ և անվտանգ պայմանների ապահովման վերաբերյալ ԱՄԿ նոր հիմնարար կոնվենցիաների վավերացման և կիրառման կարևորությանը, ինչպես նաև այդ գործընթացում Արհմիությունների դերին։
Ողջույնի խոսքով հանդես եկան ԱՄԿ գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Սերգեյուս Գլովացկասը, Արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի տնօրենի տեղակալ Միխայիլ Պուշկինը, ԱՄԿ Աշխատավորների գործունեության գծով ավագ մասնագետ Գոչա Ալեքսանդրիան, ինչպես նաև ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանը։
Սերգեյուս Գլովացկասը ներկայացրեց 2022թ․ ԱՄԿ 110-րդ Աշխատանքային միջազգային համաժողովում ընդունված որոշումները՝ անդրադարձ կատարելով տարածաշրջանի տարբեր երկրներում տիրող իրավիճակին և առանձնահատկություններին։
ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերանը խոսեց ՀՀ-ում Սոցիալական գործընկերության մասին՝ ծանոթացնելով վերջին տարիների զարգացումներին, օրենսդրական կողմին, ինչպես նաև հանրապետական և ճյուղային մակարդակներում առկա մարտահրավերներին։
«Ցավոք, սոցիալական գործընկերությունը հետընթաց է ապրում Հայաստանում վերջին տարիներին։ Մեր գործողություններն ու ջանքերը ուղղված են իրավիճակը փոխելուն և գործընկերությունն, ի վերջո, կյանքի կոչելուն», - նշեց նա։
Գոչա Ալեքսանդրիան հանդես եկավ բանախոսությամբ՝ ի լրումն ԱՄԿ 4 հիմնարար կոնվենցիաների՝ N155 և N187 նոր հիմնարար կոնվենցիաների մասին, որոնք վերաբերում են առողջ և անվտանգ աշխատանքի պաշտպանության քաղաքականությանը։
«Աշխատակիցների առողջությունն ու անվտանգ աշխատանքային պայմանները յուրաքանչյուր գործատուի համար ներդրում պիտի համարվեն, քանի որ հանդիսանում են հաջող գործունեության և արդյունավետ աշխատանքի հիմքը», - շեշտեց Գոչա Ալեքսանդրիան։
Կոնֆերանսին տեսազանգով միացավ նաև ԱՄԿ փորձագետ Վիկտոր Հյուգո Ռիկոն՝ ներկայացնելով աշխատավայրում առողջ և անվտանգ պայմանների ապահովման միջազգային ստանդարտները։
«Համակարգային լուծումները անհրաժեշտություն են։ Ազգային քաղաքականություն, ազգային համակարգ, ազգային ծրագիր՝ ահա այն երեք հիմնական ռազմավարական սյուները, որոնց վրա պիտի հենվի կոնվենցիաների վավերացման և կիրառման գործընթացը, իսկ դրան նպաստելու ճանապարհին շատ մեծ է արհմիությունների դերը», - նշեց Վիկտոր Հյուգո Ռիկոն։
Հագեցած օրվա ամփոփիչ հատվածում քննարկում ծավալվեց Հայաստանում առկա իրավիճակի մասին։ Հնչեցվեցին առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։ 
Կլոր սեղանի երկրորդ օրը սպասվում է նաև հանդիպում ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ