Կայացել է Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի 6-րդ երկկողմ հանդիպումը

Ապրիլի 1-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հյուրընկալել է Եվրոպական միություն-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի հերթական 6-րդ հանդիպումը։
Հանդիպմանը բացման խոսքով են հանդես եկել Պլատֆորմի համանախագահներ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն ու Տնտեսական և սոցիալական եվրոպական կոմիտեից Սիմո Տիայնենը։
Ողջույնի խոսքով է հանդես եկել Եվրոպական սոցիալ-տնտեսական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Դիմիտրիս Դիմիտրիադիսը։ Պարոն Դիմիտրիադիսը, մասնավորապես, ողջունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը` նշելով, որ Եվրոպական Միությունը կարիք ունի Հայաստանի պես անդամների, միաժամանակ ընդգծել, որ Հայաստանը լուրջ աշխատանք ունի կատարելու այդ ճանապարհին:
Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման վերաբերյալ գնահատականներով ելույթներ են ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի ղեկավար Սամվել Մկրտչյանը, Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Վրաստանի, Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Դեյվիդ Քալլենը։ Պարոն Քալլենը, մասնավորապես, երկու կարևոր ուղերձ է փոխանցել քաղհասարակությանը և իշխանությանը: Իշխանությանը կոչ է արել սահմանել այն առաջնահերթությունները, որոնց շուրջ Եվրոպական Միությունը պետք է օժանդակի Հայաստանին, իսկ քաղհասարակությանը կոչ է արել ի լրումն Եվրոպական Միության անդամակցության առավելությունների, ներկայացնել նաև թե ինչ պարտավորություններ է ենթադրում Հայաստանի համար ԵՄ-ի անդամակցությունը:
Օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և անվտանգության հարցերով ՀԸԳՀ ներդրման թեմայով զեկուցումներով հանդես են եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։ Ելույթներին հետևել է բարձրաձայնված թեմաների վերաբերյալ քննարկում։ 
Սոցիալական երկխոսություն և աշխատանքային իրավունքներ թեմայով զեկուցումներով հանդես են եկել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբան Աննա Բարիկյանը։ 
Արդյունաբերական և ձեռնարկատիրական քաղաքականության, և արդյունաբերության մեջ ՓՄՁ-ների դերակատարության ակտիվացման, այդ համատեքստում բիզնեսի հետ երկխոսության թեմաներով զեկուցումներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը, Գործատուների հանրապետական միությունից ընտրված Պլատֆորմի անդամ Գագիկ Մակարյանը, Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, Իտալիայի արհեստավորների կոնֆեդերացիայի գլխավոր տնօրեն,  Եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի արդյունաբերական փոփոխությունների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի նախագահ Ֆրանչեսկո Պիետրո դե Լոտտոն։ 
Ելույթների ավարտին կայացել է քննարկում։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ