Տեղեկատվություն

2023թ մայիսի 26-28-ը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Սոլիդարիթի Սենթր կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակներում կազմակերպել էր «Արհմիության անդամակցության բարձրացման շարժառիթները» թեմայով սեմինար Հայաստանի թեթև արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ-ի անդամների ակտիվի համար Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցում:
Սեմինարը վարեց մասնագիտական բարձր և բազմակի գիտելիքներով օժտված, արհմիութենական գործնական և տեսական ունակություններն ունկնդիրներին լավագույն նորամուծություններով ներկայացնող, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ տիկին Էլեն Մանասերյանը: Սեմինարին մասնակցում էին նաև ՀԱՄԿ-ի Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը, ՀԱՄԿ-ի իրավաբան Աննա Բարիկյանը, Սոլիդարիթի Սենթր կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության մոնիտորինգի մասնագետ Զոյա Հալևորյանը:
Սեմինարի մասնակիցներն էին սկզբնական կազմակերպությունների արհմիությունների նախագահներ, արտադրության և վարչական ապարատի մասնագետներ, հաշվապահներ՝ Գյումրիից «Արշալույս» ԲԲԸ, « Զաքարյան Ջինս», «Լենտեքս», «Նելլի», «Արթենիա» ՍՊԸ-ների, Երևանից և շրջակայքից՝ «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Պահապան», Երևանի «Անուշ ՏԱՄ», «ՍԱՍՏԵՔՍ», Մերձավանի «Հելո-ՏԵՔՍ», Վանաձորի «Բազում» կոոպերատիվ ՍՊԸ-ից: Մասնակցում էին նաև երկու տնօրեն: 
Մասնակիցները բարձր տրամադրությամբ և ակտիվ մասնակցությամբ լսեցին տիկին Էլեն Մանասերյանի բազմաբովանդակ զեկուցումներն ու պարզաբանումները Հանրապետական եռակողմ նիստի (Կառավարություն, ՀԱՄԿ, Գործատուների միություն), բժշկական սոցիալական ապահովագրության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և Արհմիությունների մասին օրենքներում կատարված և սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ, ԱՄԿ հիմնարար կոնվենցիաների, աշխատանքի անվտանգության ապահովման, աշխատանքի-աշխատավարձի, աշխատաժամանակի, գիշերային և արտաժամյա աշխատանքների, հավելավճարների, պարգևատրումների, զբաղվածության, նոր արհմիութենական կազմակերպությունների ստեղծման մարտահրավերների վերաբերյալ:
 Սեմինարի օրերին յուրաքանչյուր հարցի զեկուցման ավարտին հաջորդում էին բուռն քննարկումներն ու հարցերի պարզաբանումները: Բոլորի մասնակցություններն ու տրամադրությունները բարձր էին, քանի որ տիկին Էլեն Մանասերյանը սեմինարը վարում էր աշխատանքային գործունեության տարիներին իր դրսևորած հատուկ ոճով, հռետորաբանությամբ, մարդկանց, լսարանին իրեն լսելի, մասնակից դարձնելու և ներկայացվող հարցերը ընկալելի դարձնելու բարձր արվեստով և կարողությամբ: 
Սեմինարի ավարտին ՃՀՄ նախագահ Սրապիոն Առաքելյանը, մասնակիցների անունից շնորհակալություն հայտնելով Սոլիդարիթի Սենթր կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությանը և ՀԱՄԿ-ին, նրանց ղեկավարությանը, շատ հակիրճ ներկայացրեց ՃՀՄ-ի համագումարից հետո մեկ տարվա աշխատանքները, հույս հայտնեց, որ սեմինարում ստացած գիտելիքները ի նպաստ կդնեն իրենց կազմակերպություններում արհմիութենական կազմակերպության հեղինակության բարձրացմանն ու նորերի անդամակցության շարժառիթների ստեղծմանն ու զարգացմանը:
Մասնակիցները մեկնեցին բարձր տրամադրությամբ՝ հետագայում նորից հանդիպելու ակնկալիքով:

ՃՀՄ նախագահ՝ Սրապիոն Առաքելյան

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ