Industriall Global Union-ի միջազգային արհմիության գլխավոր քարտուղարի ասիստենտ Քեմալ Օզկանի այցը Հայաստան

2025 թվականի հուլիսի 16-17-ը Industriall Global Union միջազգային արհմիության գլխավոր քարտուղարի ասիստենտ Քեմալ Օզկանն աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում։
Այցի շրջանակում հուլիսի 16-ին կազմակերպվեց սեմինար՝ նվիրված «Industriall Global Union-ի անդամ կազմակերպությունների կարողությունների զարգացմանը Հայաստանում» թեմային։ Սեմինարը նախատեսված էր Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանն (ՃՀՄ) անդամակցող շուրջ 16 կազմակերպության ներկայացուցիչների համար։
Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, ով հանդես եկավ բացման խոսքով՝ ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը և խթանելով մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը քննարկումներին։
Սեմինարի ընթացքում ծավալվեցին բազմակողմանի քննարկումներ արդյունաբերության ոլորտում առկա մարտահրավերների, սոցիալական գործընկերության զարգացման, ինչպես նաև առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման ուղղությամբ։
Բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին Industriall Global Union-ի և հայկական արհմիությունների միջև մինչ այժմ ձևավորված արդյունավետ և երկարատև համագործակցությունը։ Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակելու ու խորացնելու այդ համագործակցությունը։
Քննարկումներին մասնակցում էին նաև Industriall Global Union-ին անդամակցող «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Կարինե Ալոյանը և Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը։
Միջոցառման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ Արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Արիստակես Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին արդյունավետ համագործակցության և ակտիվ ներգրավվածության համար։

Վերջին նորություններ

Աշխատանքային պայմանագրերի նոր կարգը և դեռևս չլուծված տեխնիկական խնդիրները

ՀԱՄԿ֊ի նախագահ Էլեն Մանասերյանը թվային համակարգի միջոցով աշխատանքային  պայմանագրերի կնքման մասին
20/01/2026

Աշխատանքային պայմանագրերի կնքումը թվային համակարգի միջոցով

2026 թվականի հունվարի մեկից գործարկվել է աշխատանքային պայմանագրերի կնքման Էլեկտրոնային թվային համակարգը, որից  աշխատողները կարող են օգտվել «Ֆիզիկական…
15/01/2026

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի' աշխատողնե'ր, արհմիութենականնե'ր, գործընկերնե'ր, շուտով կավարտվի 2025 թվականը։ Տարեվերջյան վերջին ժամերը ևս մեկ անգամ ստիպում են մեզ …
31/12/2025

ՀԱՄԿ-ի տարեվերջյան խորհրդի նիստ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) 2025 թվականի տարեվերջյան խորհրդի նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին։ Նիստին մասնակցում էին խորհրդի 55 անդամներ…
28/12/2025

Շնորհավոր Էներգետիկի օրը

Սիրելի՛ էներգետիկներ, Ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Էներգետիկի օրվա կապակցությամբ։ Ձեր ամենօրյա պատասխանատու և նվիրված աշխատանքը կենսական նշանակություն ունի եր…
22/12/2025
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ