ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ միջոցառում՝ նվիրված Աշխատողների անվտանգության և առողջության ու Աշխատանքի միջազգային օրվան

Մայիսի 3-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ տեղի է ունեցել Աշխատողների անվտանգության և առողջության ու Աշխատանքի միջազգային օրվան նվիրված միջոցառում։
Միջոցառմանը մասնակցել են սոցիալական  գործընկերներ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը,  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, առցանց մասնակցել են ԱՄԿ Մոսկովայի գրասենյակի ներկայացուցիչներ և հայաստանյան ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը, ինչպես նաև  «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, այլ գործընկերներ, Տեսչական մարմնի աշխատակիցներ։
ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը շնորհավորել է միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին տոների կապակցությամբ  և  մաղթել արդյունավետ աշխատանք: Նրա ելույթի թեման էր <Առողջ և անվտանգ  աշխատանքային  միջավայր, մարտահրավերները Հայաստանում>: 
Տոնական օրերին ընդառաջ ներկայացվել  և ամփոփվել է Տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված լայնածավալ միջոցառումների շարքը: Իրազեկման սեմինարների ընթացքում մասնագետները ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթները, լիազորությունների շրջանակը, աշխատողներն իրազեկվել են իրենց աշխատանքային իրավունքների մասին։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը բացման խոսքում շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկեր կառույցներին՝ համագործակցության համար։
Միջոցառման մասնակիցներին ողջունել է  ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ևս շնորահակալություն է հայտնել գործընկերներին՝ համագործակցության համար:

Վերջին նորություններ

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ