ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, միավորելով 18 ճյուղային հանրապետական արհմիություններ, որոնցում ընդգրկված են  587  արհեստակցական կազմակերպություններ մոտ 200 000 արհմիության անդամներով, իր   մտահոգությունն է  հայտնում Երևանի ավագանու կողմից Երևանում նախատեսվող հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման նախագծի առնչությամբ, որն անշուշտ ծանր սոցիալական  հետևանքներ կունենա մայրաքաղաքի բնակչության տարբեր խմբերի համար:
  ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության  բնակչության  24.8 %-ն աղքատ է: Աղքատների շրջանում կան նաև  աշխատող աղքատներ, ովքեր,  անգամ աշխատելով չեն կարողանում ապահովել  իրենց և իրենց  ընտանիքի անդամների նվազագույն կենսական պահանջմունքները: 
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու  աշխատողների զգալի մասի եկամուտների վրա, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվում  ՀՀ աշխատանքային օրենսգրքի         182-րդ հոդվածի պահանջը՝ «Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:  
Չի կիրառվում նաև դեռևս 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը պետք է հիմք հանդիսանա  նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար: 
ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում  741 571 աշխատողներից  521 318-ը աշխատում են Երևանում, հետևաբար նրանց զգալի մասն օգտվում է հասարակական տրանսպորտից:
Ակնհայտ է, որ Երևանում հասարակական տրանսպորտի համակարգում կատարված փոփոխություններից  հետո հասարակական տրանսպորտը դեռևս չի ապահովում քաղաքացիների համար սպասարկման նվազագույն բավարար որակ: Տրանսպորտի ուղեվարձի արժեքը պետք է սահմանված լինի այնպես, որ նպաստի անձնական տրանսպորտային միջոցներով երթևեկելուց հրաժարվելուն և քաղաքային տրանսպորտով երթևեկելուն, նկատի ունենալով, որ տրանսպորտային ցանցի բարեփոխումների նպատակներից է նաև մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափումը անձնական տրանսպորտային միջոցներից ։ 
Տրանսպորտային միջոցները և դրանց ցանցը  պետք է լավարկվեն հարկատուների կողմից վճարված հարկերի հաշվին:  Ազգաբնակչության ուսերին լրացուցիչ բեռ դնելը կհանգեցնի քաղաքացիների շրջանում լրացուցիչ սոցիալական լարվածության առաջացման, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Մինչև վերոնշված իրավական ակտերի կիրառումը և Երևանում հասարակական տրանսպորտի սպասարկման որակի բարձրացումն ու տրանսպորտային ցանցի բարելավումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անընդունելի ենք համարում: 
Հաշվի առնելով վերոգրյալը`  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կոչ է անում Երևանի ավագանուն զերծ մնալ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի  թանկացումից:

      
ՀԱՄԿ-ի նախագահ                                        
Էլեն Մանասերյան

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ