Հայաստանի մշակույթի աշխատողների ճյուղային արհմիության “Թատրոնի միջազգային օր” մասնագիտական տոնի առթիվ կազմակերպած միջոցառման մասին

Օրերս Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի 808-րդ սրահում հերթական անգամ նշեց “Թատրոնի միջազգային օր” մասնագիտական տոնը:
Միջոցառմանը մասնակցում էին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային, Խամաճիկների, Հ.Մալյանի անվան, Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական և “Բոհեմ” թատրոնների սպասարկող անձնակազմերի 2025թ. լավագույն աշխատողները, որոնք ընտրվել էին արհկոմների և տնօրենների համատեղ որոշումներով և ներկայացվել ճյուղային հանրապետական միության պատվոգրով պարգևատրման: Մասնակցում էին նաև ճյուղային հանրապետական միության խորհրդի, գործկոմի անդամներ, արհկոմների նախագահներ: Հրավիրվածների թվում էին և միջոցառմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի փոխնախագահ Բորիս Խարատյանը և Աշխատանքային ու սոցիալական իրավունքների բաժնի պետ Լաուրա Դեմիրչյանը:
Տոնական օրվա առթիվ ներկաներին ողջունեց և շնորհավորեց ՃՀՄ-ի նախագահ Էսմա Սիմոնյանը:
Անդրադառնալով մշակույթի ոլորտի այդ կարևոր իրադարձությանը՝ նախագահը նշեց, որ հայ ժողովրդի համար “Թատրոնի միջազգային օրը”, իր կարծիքով, առանձնահատուկ տոն է, քանի որ այն հիշեցնում է հայ թատրոնի ստեղծման վաղեմությունը և գոյության փառավոր անցյալը, որի մասին վկայում են նախ և առաջ օտարները, ինչպես օր.՝ հույն պատմիչ Պլուտարքոսը, որի թողած վկայության շնորհիվ ոչ միայն հայ, այլև թատրոնի պատմության այլազգի գիտակներ կարող են իմանալ, թե ինչպիսի հիշարժան անցյալ է ունեցել հայ թատրոնը՝ 2000 և ավելի տարիների վաղեմություն, թատերասեր արքա Արտավազդ 2-րդ, որ Հայաստանի Արտաշատ մայրաքաղաքի թատրոնում ոչ միայն ներկայացումներ էր անում, այլև ինքն էլ պիեսներ էր գրում և բեմադրում, որ Արտաշատի թատրոնում բեմադրվում էին նաև հույն հռչակավոր ողբերգակների ներկայացումներ, և դերերը կատարում էին հույն ողբերգակ դերասաններ, որ այդ ներկայացումներից մեկը տրվում էր հռոմեացիների դեմ հայերի տարած մի մեծ հաղթանակի տոնակատարության առթիվ, որի ժամանակ անակնկալ ներս մտած սուրհանդակը Արտավազդ 2-րդ արքայի ոտքերի տակ է նետում պարտված հռոմեացի զորավար Կրասոսի կտրված գլուխը:
Սա խոսում է այն մասին, որ հայերը թատրոնը սիրելու և գնահատելու խորը ավանդույթներ են ունեցել, քանի որ հասկացել են, ինչպես Վանի թատրոնի հիմնադիր Խրիմյան Հայրիկն է ասել. “Թատրոնը տեսակ մը տաճար է մարդկային բարքերը կրթելու համար”:
Անդրադառնալով ներկաներին (թատրոնի աշխատողներին) նախագահը նշեց, որ նրանք են իրենց վարպետությամբ, իրենց պատասխանատու վարքով և նվիրված աշխատանքով բեմում ստեղծում այն միջավայրը, որը 19-րդ դարի մեծանուն գրողներից  և դրամատուրգներից մեկը՝ Վ.Հյուգոն, այսպես է ձևակերպել. “Թատրոնը մի մտացածին աշխարհ է, որտեղ ծառերը թղթից են, դղյակները կտորից, երկինքն էլ՝ բամբակից: Դեմքին՝ շպար, արևն էլ ծագում է երկրի խորքից: Միևնույն ժամանակ թատրոնն է մեր իրական կյանքը, բեմում բաբախում են մարդկային սրտեր, կուլիսներում նույնպես մարդկային սրտեր են, մարդկային սրտեր են բաբախում նաև թատերադահլիճում”:
Թատրոնը այսօրվա, այս պահի և անմիջական շփման արվեստ է, և դրա մեջ է նրա ազդեցության և հարատևության ուժը:
Ավարտելով խոսքը՝ նախագահը ներկաներին պարգևատրեց Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության պատվոգրով և 15-հազարական դրամական պարգևով:
Ներկաներին շնորհավորեցին նաև ՀԱՄԿ-ի փոխնախագահ Բորիս Խարատյանը և ՃՀՄ-ի գործկոմի անդամ Նորիկ Մուրադխանյանը:
Միջոցառումը շարունակվեց հյուրասիրության սեղանների շուրջ, ջերմ և անմիջական շփումներով, փոխադարձ շնորհավորանքներով և շնորհակալական խոսքերով:
 

Վերջին նորություններ

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ