ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՆԱՃԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ

Հայաստանի Հանրապետությունում տևական ժամանակ պահպանվող գնաճի բարձր մակարդակը բացասաբար է ազդում աշխատողների կենսամակարդակի վրա,  քանի որ զգալիորեն նվազում են  նրանց  եկամուտները  և ավելանում ծախսերը:

Գնաճն առաջին հերթին հարվածում է սոցիալապես անապահովներին, որոնց  սպառողական զամբյուղի մեծ տեսակարար կշիռ ունեցող խումբը սննդամթերքն է:

ՀՀ վիճակագրական կոմիտեի 2021թ. տվյալների համաձայն (Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2022թ.) բնակչության սպառողական ծախսերի մեջ սննդի վրա կատարված ծախսերը կազմում են 47.1%, ծառայություններինը՝ 27.9%: Հետևաբար բնակչության եկամուտների հիմնական մասը ծախսվում է սննդի և ծառայությունների վրա, որոնց նկատմամբ էլ արձանագրվել է գնաճի բարձր մակարդակ:

2022թ. հունվար-դեկտեմբերին 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 8.6% գնաճ: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են  13%-ով, իսկ  2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ՝ 10%-ով, մասնավորապես՝  հացը թանկացել է  14.3%-ով, ալյուրը՝ 7.6 %-ով, պանիրը և կաթնաշոռը՝ 19.4%-ով, կարագը՝ 4%-ով, մակարոնեղենը՝  24.5%-ով, տավարի միսը՝ 25.3%-ով,  միրգը՝ 10.9%-ով, բանջարեղենը՝ 2.1%-ով:  Ձվի գինը 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 6.2%-ով, արևածաղկի բուսական յուղի գինը` 4.2%-ով:

Ծառայությունների գները 2022թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ   աճել են 7.2 % -ով:

Սպառողական գների ինդեքս  2022թ. յուրաքանչյուր ամսվա տոկոսային փոփոխությունը նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

  7.1%

6.5%

7.4%

8.4%

9.0%

 10.3%

9.3%

9.1%

9.9%

9.5%

8.8%

 8.3%

 

2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ամենաբարձր սպառողական գների ինդեքսը գրանցվել է հունիսին՝ 10.3%:

Սպառողական ապրանքների և ծառայությունների գների աճը բերում է իրական աշխատավարձի չափի նվազման:

Հանրապետության տնտեսության 19 ոլորտներից 13-ում միջին ամսական  անվանական աշխատավարձը հանրապետության 247989 դրամ կազմող միջին ամսական  անվանական աշխատավարձից ցածր է:

 

 

Միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների, 2022թ. նոյեմբեր

(ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022 թ. հունվար-նոյեմբերին»)

 

 

Ընդամենը, դրամ

 

 %, 2022թ. / 2021թ

 

Ընդամենը

247 989

122.6

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

146 019

109.6

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

447 927

103.4

Մշակող արդյունաբերություն

196 935

112.5

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում  

241 356

105.7

Ջրամատակարարում, կոյուղի,  թափոնների կառավարում և վերամշակում

182 311

104.7

Շինարարություն

248 195

118.0

Մեծածախ և մանրածախ առևտուր,  ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում

171 137

114.7

Փոխադրումներ և  պահեստային տնտեսություն

248 329

115.5

Կացության և հանրային սննդի կազմակերպում

126 876

118.9

Տեղեկատվություն և կապ

816 535

144.2

որից՝ տեղեկատվական             

տեխնոլոգիաներ

988 630

138.5

Ֆինանսական և 

ապահովագրական գործունեություն 

704 094

169.9

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն

165 983

114.1

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն

255 151

133.3

որից՝ գիտական հետազոտություն- ներ և մշակումներ

206 473

130.8

Վարչարարական և  օժանդակ գործունեություն

169 305

123.0

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն

324 699

113.1

Կրթություն

136 205

106.6

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում

216 460

94.6

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ 

199 160

109.1

որից՝ մշակույթ և արվեստ

139 624

105.7

Սպասարկման այլ ծառայություններ

 141 740

117.6

 

 Միջին ամսական անվանական աշխատավարձի 22.6 % աճ է գրանցվել 2022թ. նոյեմբերին  2021թ. նոյեմբերի նկատմամբ, մինչդեռ «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի չափի նվազում: Որոշ ոլորտներում միջին աշխատավարձի աճը ցածր է եղել հանրապետությունում գրանցված  8,8% գնաճի մակարդակից, հետևաբար այդ ոլորտներում իրական աշխատավարձը նվազել է (Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում, Ջրամատակարարում, կոյուղիթափոնների կառավարում և վերամշակում, Կրթություն, Մշակույթ և արվեստ):

Ամենացածր միջին  ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է   Գեղարքունիքի մարզում, որը  2022թ. III եռամսյակի դրությամբ կազմել է   128663 դրամ:

Ամենաբարձր միջին ամսական անվանական  աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝  276580 դրամ:

Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է  271 443 դրամ:

Աշխատավարձերի բարձրացումը հանրապետությունում  չի նպաստում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և աղքատության մակարդակի կրճատմանը, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների, հատկապես սննդամթերքի պարագայում,գնաճը շատ ավելի բարձր է քան միջին աշխատավարձի աճը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2020թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 27%, որը 2019թ. համեմատ ավելացել է  0.6 տոկոսով, իսկ 2021թ.-ին կազմել է 26.5%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 0.5 տոկոսային կետով,  իսկ  ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.5%՝ 2020թ.-ի համեմատ արձանագրելով 0.7%-ի աճ:

Երևանում աղքատության մակարդակը գնահատվել է 15.9 %, իսկ գյուղական բնակավայրերում՝ 33.0%:

Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 49.1%, իսկ ամենացածր աղքատության մակարդակը ՝ Սյունիքի մարզում 2.8%: 

Աղքատների շրջանում կան նաև  աշխատող աղքատներ, ովքեր  անգամ աշխատանք ունենալով չեն կարողանում ապահովել  իրենց և իրենց  ընտանիքի անդամների նվազագույն պահանջմունքները:

Աղքատության մակարդակ  

 

Աղքատ%

Ծայրահեղ աղքատ%

2017թ.

25.7

1.4

2018թ.

23.5

1.0

2019թ.

26.4

1.4

2020թ.

27.0

0.7

2021թ.

26.5

1.5

 

Աղքատության մակարդակի կրճատման, նվազագույն և միջին աշխատավարձերի միջև հարաբերակցության նվազեցման, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի բարձրացման նպատակով,  Հայաստանի Հանրապետությունում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի համաձայն 2023թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանվել է 75000 դրամ՝ 68000 դրամի փոխարեն:

Նվազագույն աշխատավարձի չափի բարձացումը ողջունելի է, սակայն իրականում գնաճի բարձր մակարդակի դեպքում տեղի է ունենում նվազագույն աշխատավարձի գնողունակության անկում։ 

Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ուսումնասիրված 99 երկրներից   58-ում   (Բելգիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Իռլանդիա, Ֆինլանդիա, Ճապոնիա և այլն) նվազագույն աշխատավարձ սահմանելիս   հաշվի է առնվում  գնաճը և  կյանքի արժեքը:

Հայաստանի Հանրապետությունում բացակայում է «կյանքի արժեք»  հասկացությունը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2022թ. հունվար-սեպտեմբերին» տեղեկատվական զեկույցի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ  հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը  2022թ. III  եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 76 459.2 դրամ, որը նվազագույն  աշխատավարձի չափից բարձր է:

Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2022թ. III եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 58 586.7 դրամ:

Երկու մեթոդաբանություններով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղները ոչ մի իրավական ակտով հաստատված չեն:

 Աղքատության մակարդակի կրճատման, աշխատողների և նրանց ընտանիքների կենսամակարդակի բարձրացման,  ինչպես նաև երկրում արժանապատիվ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է ընդունել աշխատավարձի ինդեքսավորման կարգ, ինչը սահմանված է  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածով (ընդունվել է 2004թ.):

Վերջին նորություններ

Աշխատանքի տոնավաճառ և «Արհմիությունը մենք ենք» ֆիլմի ցուցադրություն

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Արժանապատիվ աշխատանքի օրվան նվիրված կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ և «Արհմիությունը մենք ենք» ֆիլմի …
17/10/2024

Տեղեկատվություն

Ս/թ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 1400 – 1600 –ը, ՀԱՄԿ-ի 8-րդ հարկի միջոցառումների սրահում տեղի ունեցավ համատեղ ընդունելություն՝ նվիրված “Ուսուցչի օր&…
16/10/2024
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ