Հայաստանի և Ղրղզստանի արհմիությունների նախագահները ստորագրեցին համագործակցության հուշագիր

2025 թվականի օգոստոսի 6-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան և Ղրղզստանի արհմիությունների ֆեդերացիան ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը նոր էջ է բացում երկու երկրների արհմիութենական կազմակերպությունների փոխհարաբերություններում՝ նպաստելով փորձի փոխանակմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։
Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ աշխատողների սոցիալական և տնտեսական իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում։ Արհմիութենական կազմակերպությունների միջև համագործակցության հիմնական ուղղություններն են՝ սոցիալական գործընկերության ձևերի ու մեթոդների մշակումը, սոցիալական և աշխատանքային հարաբերությունների կարգավորումը կոլեկտիվ բանակցությունների միջոցով, աշխատանքի առողջության, անվտանգության և էկոլոգիայի ոլորտներում փորձի փոխանակումը, արհմիութենական կրթության զարգացումը, համատեղ կրթական նախաձեռնությունների իրականացումը՝ ներառյալ դասընթացներ, սեմինարներ, ֆորումներ և կոնֆերանսներ։
Այս նախաձեռնությունն ընդգծում է կողմերի հանձնառությունն աշխատողների իրավունքների պաշտպանության և արհմիութենական շարժման զարգացման գործում։ Հուշագիրը հիմք կդառնա երկարաժամկետ ու արդյունավետ համագործակցության համար։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ