Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում շարունակվեց Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում 2023թ. մայիսի 26-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի նախագահությամբ շարունակվեց Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամները:
 Նիստի ընթացքում շարունակվեց «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, այնուհետև քննարկվեցին ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ԱՄԿ թիվ 29, թիվ 105 Կոնվենցիաների և ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի անհամապատասխանությունը վերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1384-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին առաջարկները:
Հանձնաժողովի կողմից օրակարգի հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ