Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի այցը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը 2024թ․ օգոստոսի 13-ին ճանաչողական այցով հյուրընկալվել էր «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում։
 Հանդիպումը նախաձեռնել էր «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ՃՀՄ նախագահ Կարինե Ալոյանը։ Այցի նպատակն էր ծանոթանալ տեղում գործող արհմիության աշխատանքներին, ինչպես նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի արհմիության անդամներին ներկայացնել ՀԱՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները։ Հանդիպման ընթացքում ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը պատասխանեց աշխատակիցների հարցերին և վստահեցրեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական։
 Այցի շրջանակներում ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը հանդիպեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Քննարկվեցին ընկերությունում սոցիալական գործընկերության և կոլեկտիվ բանակցությունների իրականացումը, ԱԷԿ-ի շահագործման ընթացքում աշխատանքային հարաբերություննեում ծագող խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման հնարավորությունները։ Երկու ղեկավարներն էլ, կարևորելով հանդիպման անհրաժեշտությունը և քննարկված հարցերի և առաջարկվող լուծումների արդիականությունը, պատրաստականություն հայտնեցին հետագա առավել սերտ համագործակցության։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ