Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հրավիրել էր պանելային քննարկում «Կանայք աշխատաշուկայում» խորագրով

  Մարտի 20-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հրավիրել էր պանելային քննարկում «Կանայք աշխատաշուկայում» խորագրով։ Միջոցառման սկիզբն ազդարարվեց «Կինը իմ աչքերով» ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների աշխատանքները։ Կարևորելով կանանց դերն աշխատաշուկայում և առանձնակի ուշադրություն դարձնելով աշխատավայրում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման բացառմանը՝ ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ պանելային քննարկում հետևյալ թեմաներով՝ «ՀՀ իրավակիրառ ակտերը և պրակտիկան (բանախոսներ՝ Էլեն Մանասերյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ, Հերիքնազ Տիգրանյան, ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Աննա Հովհաննիսյան Կանանց ռեսուրս կենտրոն Հայաստան, Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի համակարգող), «Կրթական և սոցիալական ոլորտներում առկա իրավիճակը և բարեփոխումները» (բանախոսներ՝ Տիրուհի Նազարեթյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ, Արաքսիա Սվաջյան, ԿԳՄՍ փոխնախարար, Մարգարիտ Խաչատրյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ):

  Բանախոսների դիտարկմամբ կինը Հայաստանում ոչ միշտ է կարողանում իրացնել իր աշխատանքային իրավունքները սկսած աշխատանքի ընտրության փուլից, մինչև աշխատանքային իրավահարաբերությունները։ Ըստ բանախոսների, հաճախ կինը աշխատանքում բախվում է մի շարք խնդիրների, որոնցից են բռնությունը, սեռական ոտնձգությունները, գենդերային հիմքով պայմանավորված խտրականությունները, միևնույն աշխատանքային որակներ ունեցող աշխատողներին տարբեր կերպ վերաբերմունքը պայմանավորված այս կամ այն սեռին պատկանելությամբ, երբ տարբերվում են աշխատանքի վարձատրությունը և մի շարք այլ դեպքերում։ Պանելային քննարկման արդյունքում հնչեցին կարծիքներ այն մասին, որ թեև Հայաստանի Հանրապետությունում իրավական դաշտը այս կամ այն կերպ անդրադառնում է կնոջ աշխատանքի անարգել իրացման հնարավորություններին, սակայն ամեն ինչ հարթ չէ այնքան, որքան ցանկալի կլիներ կնոջ կարիերայի աճի համար, որովհետև, թեև բարձրագույն կրթություն ունեցող կանայք մեր երկրում գերակշռում են, այդուհանդերձ որոշումների կայացման մակարդակում նրանք շատ քիչ են ներգրավված, ինչը ոչ միայն մասնավոր հատվածում է, այլ նաև պետական հատվածում։ Հետևաբար, պետությունը որպես գործատու պետք է օրինակ լինի և խրախուսի կանանց ներգրավվածությունը հատկապես որոշումների կայացման մակարդակներում։

  Բանախոսների դիտարկմամբ, հաճախ չի գնահատվում նաև տնային աշխատանքը։ Ընտանեկան պարտականությունների անհավասարաչափ բաշխումն էական ազդեցություն է ունենում աշխատանքի շուկայում կանանց զբաղվածության հնարավորությունների և ձևերի վրա:

  Պանելային քննարկման հյուրերն ու մասնակիցները նաև փաստեցին, որ խտրականությունների դեմ պայքարի գործում կարևոր դեր ունեն արհմիությունները, որոնց շնորհիվ կանայք աշխատանքում տիրապետում են սեփական իրավունքներին և դրանց պաշտպանելու մեխանիզմներին։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ