Հանդիպում ՊԵԿ-ի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 23-ին ՀԱՄԿ֊ի նիստերի դահլիճում կայացավ տեղեկատվական հանդիպում` Պետական եկամուտների կոմիտեի  և  ճյուղային արհմիությունների ներկայացուցիչների միջև։
ՀՀ ՊԵԿ ՀՎՍ վարչության պետի տեղակալ Գոհար Արաբաջյանը և ՀՎՍՎ թիվ 1 բաժնի գլխավոր հարկային տեսուչ Նոնա Ղալեչյանը մասնակիցներին ներկայացրեցին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման կարգի, փուլերի և ձևաչափի վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։
Հարց ու պատասխանի և քննարկման ընթացքում Գոհար Արաբաջյանը նշեց, որ ինքնաշխատ եղանակով հայտարարագրի լրացվելու վերաբերյալ նախագիծը դեռևս քննարկվում է և այս պահին չի գործում։ Հետևաբար մինչև նոյեմբերի 1-ը բոլոր օրենքով նշված կատեգորիայի քաղաքացիների համար պարտադիր է հայտարարագիր ներկայացնելը։
ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը նշեց, որ հատկապես մարզերում բնակվող և կարճաժամկետ պայմանագրերով աշխատող քաղաքացիների համար նախագիծը դժվարություններ և լրացուցիչ ծախսեր է առաջացնում։
Շատերը չունեն համապատասխան գործիքներ և տեխնիկապես չեն տիրապետում ընթացակարգին, մինչդեռ` ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից տրամադրվող աջակցությունը Երևան քաղաքի բնակիչների համար է հասանելի։
Մասնակիցները կարևորեցին որոշ կատեգորիայի քաղաքացիների համար հայտարարագրի պարզեցված ընթացակարգ ներդնելու գործընթացը։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ