ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Հայաստանում օգոստոսի 13-ին նշվում է Շինարարի օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր շնորհավորանքն ու երախտագիտությունն է հղում Շինարարության և շինանյութերի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությանը, արհմիության անդամներին, շինարարության ոլորտի աշխատողներին: 
 Հայ ժողովուրդը հպարտությամբ մեծարում է շինարարներին, ովքեր կարևորագույն դեր ունեն մեր հանրապետության տնտեսական և հոգևոր առաջընթացում: 
 Հայ շինարարի վարպետությունը, արարելու ուրույն միտքն ու ոճը պատմության ընթացքում կերտել են զարմանահրաշ տաճարներ, պաշտպանական ամրություններ, կամուրջներ, ճանապարհներ, կենսական նշանակության կառույցներ, համալիրներ ու շենքեր, որոնց թվում՝ մեր ինքնությունը վկայող և աշխարհում մեր ազգայինը ճանաչելի դարձնող բացառիկ գլուխգործոցներ և ճարտարապետական հորինվածքներ: Ուստի զարմանալի չէ շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքն ու ակնածանքը, քանզի հենց նրա ձեռքերով են վեր հառնում ազգային հարստություններն ու փոխանցվում գալիք սերունդներին: 
 Կրկին շնորհավորում եմ բոլոր շինարարներին, ցանկանում խաղաղ ու արարչագործությամբ լի տարիներ, նոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք: 

Հայաստանի արհմիությունների
կոնֆեդերացիայի նախագահ
ԷԴՈՒԱՐԴ ԹՈՒՄԱՍՅԱՆ

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ