ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 2004 թվականից Հայաստանի Հանրապետության  կառավարության  որոշմամբ  հոկտեմբերի 7-ը  նշվում է որպես Գրադարանավարի օր>: Տոնի խորհուրդը գրքի արժևորումն է,  նրա  մեծ դերակատարությունն առողջ  հասարակության ձևավորման  գործում:    

 Թեև այսօր զարգանում է էլեկտրոնային գիրք  ընթերցելու մշակույթը, այնուհանդերձ սովորական  գիրքը երբեք  չի  կորցնի  իր արժեքն ու գրավչությունը, որում  նաև իր դերն ունի  ընթերցողին գրքերի աշխարհում ճիշտ ուղղորդելու  գրադարանավարի  բանիմացությունը:

 Հայտնի է, որ քաղաքային և հատկապես  գյուղական  գրադարաններն ունեն  խնդիրներ, որոնք  հրատապ լուծում են  պահանջում և որոնք  կախված են  տեխնիկական  վերազինման  գործընթացների հետ; Ժամանակները փոխվում են, փոխվում են  նաև  տեղեկատվական հոսքերի  հասանելիության ուղիները, ուստի անհրաժեշտ է, որպեսզի  մեր գրադարաններն անմասն չմնան  տեխնոլոգիական  զարգացման   գործընթացներից:  Գրադարանների աշխատողների  համար անհրաժեշտ է ապահովել  արժանավայել աշխատանքային  պայմաններ և արժանավայել աշխատավարձ, միջոցներ, որոնք խթանում  են  ցանկացած աշխատողի աշխատանքի արդյունավետությունը:

 ՀԱՄԿ-ը  շնորհավորում է  հանրապետության  բոլոր  գրադարանավարներին մասնագիտական  տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն և հաջողություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

Վերջին նորություններ

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներ և ծնողներ, սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների, նպատակների ու երազանքների …
01/09/2026

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ