ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան 2008 թվականից հոկտեմբերի 7-ը հռչակել է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային  օր, որով փորձել է կառավարությունների և գործատուների ուշադրությունը սևեռել աշխատողների առողջ և անվտանգ աշխատատեղերի, արդար աշխատավարձի և սոցիալական պաշտպանվածության, սոցիալական երկխոսության և սոցիալական գործընկերության համակարգի զարգացման վրա, աշխատանքային հարաբերությունների բնագավառում ակնկալելով իրենց իրավունքների ազատ իրագործման երաշխիքներ:
 Արժանապատիվ աշխատանքը նշանակում է ոչ միայն աշխատատեղերի ստեղծում, այլև աշխատանքային պայմանների բարելավում և արժանապատիվ վարձատրություն, որոնք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության առանցքային հարցերից են:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի  կարգախոսը եղել  և  մնում է  «Արժանապատիվ աշխատանք», «Արժանապատիվ վարձատրություն», «Գործատու-աշխատող հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսություն», «Սոցիալական գործընկերության կայուն զարգացում»-ը, որին անշեղորեն հետևում է իր գործունեության  ընթացքում:
 Արժանապատիվ աշխատանքի ապահովումը  երկրի  տնտեսական զարգացման, այդ զարգացումն ապահովող աշխատողի ու  բարիքներ ստեղծողի արժանավայել  կյանքի երաշխիքն է: Ուստի ՀԱՄԿ-ը կշարունակի բարձրաձայնել նվազագույն աշխատավարձի չափի, կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմի և կառուցվածքի սահմանման, նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման հետ կապված իրավական ակտերի ընդունման վերաբերյալ խնդիրները:
 ՀԱՄԿ-ը ճյուղային հանրապետական միությունների հետ միասին հետամուտ կլինի արժանապատիվ աշխատանքի գաղափարի իրականացմանը, այն է՝ աշխատողների արժանապատիվ վարձատրություն և աշխատանքային առողջ և անվտանգ պայմանների ապահովում, որը կնպաստի աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բավարար կենսամակարդակի ապահովմանը:
 

ՀԱՄԿ-ի նախագահ                          
ԷԴՈՒԱՐԴ  ԹՈՒՄԱՍՅԱՆ

Վերջին նորություններ

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026

Մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է մետալուրգիական ոլորտի բոլոր աշխատողներին և վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մետալուրգիայի  …
17/07/2026

Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել են կարևոր հանդիպումներ

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվիրակութ…
15/06/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ