«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերականգնի աշխատողին նախկին աշխատանքում և կվճարի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում

 Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի արհեստակցական կազմակերպության անդամ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ա.Գ.-ի հայցն ընդդեմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ կարգապահական տույժ կիրառելու, աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու և աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում` հատուցում տրամադրելու պահանջների մասին: Դատարանում Ա.Գ.-ի աշխատանաքային իրավունքների պաշտպանությունը ստանձնել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և «Սոլիդարիթի Սենթեր» հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ փաստաբան Նաիրա Համբարձումյանը:
 Դատարանը վճռեց՝ հայցը բավարարել, անվավեր ճանաչել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի 13.10.2022 թվականի թիվ 1592-Ա հրամանը, Ա.Գ.-ին վերականգնել նախկին աշխատանքում  և պարտավորեցնել պատասխանողին Ա. Գ.-ին վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 13․10․2022 թվականից մինչև աշխատանքում փաստացի վերականգնելը, ինչպես նաև պատասխանողից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ, որպես վճարման ենթակա պետական տուրքի գումար:
 Տեղեկատվություն. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ