ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նիստերի դահլիճում 2023թ. մայիսի 19-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի նախագահությամբ կայացավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: 
Օրակարգի առաջին հարցը Հանրապետական եռակողմ հանձնաժողովի քարտուղարի ընտրության մասին էր: 
Էլեն Մանասերյանի առաջարկությամբ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի քարտուղար ընտրվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լաուրա Դեմիրչյանը:
Օրակարգի հաջորդ հարցը՝ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ներկայացրեցին   Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և փորձագետ Իզաբել Աբգարյանը, որին հետևեցին հարցուպատասխան և քննարկում: 
Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի անդամների կողմից հնչեցված հարցերը և խնդիրները բազմաթիվ էին՝ Էլեն Մանասերյանի առաջարկությամբ որոշվեց նիստը շարունակել 2023թ. մայիսի 26-ին:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ