Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։
Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության («Seoul Metropolitan Government Employees Union», ՍՄԳԵՄ) բարձրաստիճան պատվիրակությունը՝ արհմիության նախագահ Փակ Գոնսունի գլխավորությամբ, այցելել է Հայաստան։ Պատվիրակության կազմում էին Սեուլի քաղաքապետարանի տարբեր վարչությունների ղեկավարներ և տնօրեններ, այդ թվում՝ քաղաքապետարանի վարչության և վերամշակման կենտրոնի ղեկավարները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները, արհմիութենական աշխատանքի փորձի փոխանակումը, ինչպես նաև աշխատողների իրավունքների պաշտպանության և սոցիալական երաշխիքների ամրապնդման հարցերը։ Հայ և կորեացի արհմիութենական ղեկավարներն անդրադարձել են երկու երկրների աշխատանքային հարաբերությունների առանձնահատկություններին և փոխադարձ հետաքրքրություն են հայտնել հետագա գործընկերության զարգացման նկատմամբ։
Կողմերը նշել են, որ նման այցերն ու ուղղակի երկխոսությունը կարևոր դեր են խաղում միջազգային արհմիութենական համագործակցության ամրապնդման գործում և հայտնել են պատրաստակամություն շարունակելու կապերը՝ ի շահ երկու երկրների աշխատողների։