Հանդիպում Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ

 2022 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ Էլեն Մանասերյանը ընդունեց Արժանապատիվ աշխատանքի տեխնիկական աջակցության խմբի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակի գենդերային հավասարության և խտրականության դեմ հարցերով մասնագետ Օզգե Բերբեր Ագտաշին, աշխատանքի վարչարարության, աշխատանքի տեսչության և աշխատանքի անվտանգության ու առողջության հարցերով մասնագետ Անտոնիո Սանտոսին, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին և  ԱՄԿ ծրագրի համակարգող Նվեր Սարգսյանին: 
 Հանդիպմանը մասնակցեցին նաև  ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը, սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի պետ Լաուրա Դեմիրչյանը և իրավաբանական բաժնի իրավախորհրդատու Աննա Բարիկյանը:
 Հանդիպման ընթացքում քննարկվեցին կին և տղամարդ աշխատողների իրավահավասարությունն ապահովելու նպատակով հետագա համագործակցությունը, «Անվտանգություն+առողջություն բոլորի համար» ծրագրի հայեցակարգը, որն ուղղված է Հայաստանում աշխատողների համար առողջ և անվտանգ  աշխատանքային պայմանների ապահովմանը և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում սոցիալական գործընկերության արդյունավետությունը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման կանոնների և նորմերի ներդրման անհրաժեշտությունը:
 Հանդիպման մասնակիցները կարևորեցին Հայաստանի Հանրապետության կողմից ԱՄԿ թիվ 155-րդ, 187-րդ և 190-րդ կոնվենցիաների վավերացման անհրաժեշտությունը  և հետագայում դրանց կիրարկումը: 
Մասնակիցները բարձր գնահատեցին ԱՄԿ-ի և ՀԱՄԿ-ի միջև ձևավորված սերտ  համագործակցությունը և  պատրաստակամություն արտահայտեցին համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու համար:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ