ՀԱՄԿ-ը հյուրընկալել է Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար` Լյուկ Թրայանգլին

2025 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հյուրընկալեց Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի (ITUC) գլխավոր քարտուղար Լյուկ Թրայանգլին, ում այցը նպատակ ուներ խորացնել համագործակցությունը և քննարկել աշխատողների սոցիալական պաշտպանությանը վերաբերող մարտահրավերները։
Պարոն Թրայանգլը հանդիպեց ՀԱՄԿ-ի նախագահ՝ Էլեն Մանասերյանի և ՀԱՄԿ-ի անդամ ճյուղային հանրապետական միությունների նախագահների հետ։ 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ աշխատանքային իրավունքների պաշտպանության մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ սոցիալական երկխոսության զարգացումը, աշխատողների տնտեսական և սոցիալական երաշխիքների ուժեղացումը, ինչպես նաև արհմիությունների կարողությունների ընդլայնումը։
Քննարկվեց  նաև նվազագույն աշխատավարձի ներկայիս ցածր շեմը, որը չի համապատասխանում նվազագույն կենսապահովման ցուցանիշին և շարունակում է մնալ արհմիությունների հիմնական մտահոգություններից մեկը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը շեշտեց, որ գործող չափը չի ապահովում աշխատողի և նրա ընտանիքի արժանապատիվ կյանքը՝ ընդգծելով, որ սա խորացնում է սոցիալ-տնտեսական անհավասարությունը և նպաստում է երիտասարդների արտագաղթի աճին։
Էլեն Մանասերյանի նախաձեռնությամբ պարոն Թրայանգլը հանդիպեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ՝ Լուսինե Քոչարյանի և Ազգային Ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ`Հերիքնազ Տիգրանյանի հետ։
Կողմերը կարևորեցին համագործակցությունը սոցիալական գործընկերության շրջանակներում, օրենքների փոփոխությունները և արհմիությունների  դերի կարևորությունը քաղաքականությունների  արդյունավետ մշակման գործընթացում, համագործակցությունը՝ աշխատողների  իրավունքների պաշտպանության, եկամտային քաղաքականության արդիականացման և երիտասարդության համար արժանապատիվ աշխատանքի հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
Լյուկ Թրայանգլը բարձր գնահատեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետևողական աշխատանքը՝ նշելով, որ արժանապատիվ աշխատավարձի և աշխատանքի պայմանների բարելավումը պետք է դառնա պետական-սոցիալական քաղաքականության առաջնահերթություն։
Լյուք Թրայանգլը այցելեց նաև Մելանտե ՍՊԸ և  Արարատ կոնյակի գործարան և հանդիպեց  արհմիության ներկայացուցիչների հետ։
Այցի ավարտին պարոն Թրայանգլը և տիկին Մանասերյանը  կարևորեցին շարունակական գործընկերությունը՝ նպատակ ունենալով զարգացնել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն աշխատողի մասնագիտական կայացմանն ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը երկրում։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ