
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամ ճյուղային միությունների նախագահները և կոնֆեդերացիայի աշխատակազմի աշխատողները ՀԱՄԿ-ի նախագահի գլխավորությամբ այցելեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականին ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակին: