ՀԱՄԿ-ի նախագահը GSP ծրագրի շրջանակում ընդունել է ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությանը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը 2023թ. ապրիլի 5-ին ընդունել է ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆֆոյին, ԱՄՆ առևտրի ներկայացուցչի Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինին, ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով պատասխանատու Էրիկ Մարկովսին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով մասնագետ Ալեքսեյ Հովակիմյանին:  
Հանդիպմանը մասնակցեցին ՀԱՄԿ-ի աշխատակազմի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը և ՀԱՄԿ-ի աշխատակազմի աշխատանքային և սոցիալական իրավունքների  պաշտպանության բաժնի պետ Լաուրա Դեմիրչյանը:
ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը ներկայացրեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կառուցվածքը և գործունեությունը:
ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆֆոն ներկայացրեց GSP համակարգի միջոցով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորությունները և նշեց, որ GSP համակարգից օգտվող երկրները պետք է ապահովեն մի շարք պայմանների համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, որոնցից մեկը աշխատանքային  իրավունքներին վերաբերող պայմաններն են։ 
Կողմերը քննարկեցին Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավահարաբերություններին, սոցիալական գործընկերությանը, գործադուլի իրավունքին, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններին առնչվող հարցերը, առկա իրավիճակը և խնդիրները:

Վերջին նորություններ

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի բոլոր աշխատակիցներ և ծնողներ, սեպտեմբերի 1-ը նոր հնարավորությունների, նպատակների ու երազանքների …
01/09/2026

Տեղեկույթ

 2026թ. հուլիսի 18-ին Հայաստանի մշակույթի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային հանրապետական միության խորհրդի անդամները և ևս մի քանի արհ…
01/08/2026

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ