ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը մասնակցել է «Մեդիա կենտրոն»-ի կողմից կազմակերպված քննարկմանը

ՀՀ Կառավարությունը 2024 թվականի օգոստոսի 29-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին։ Ներկայացվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ-ում ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։
Սեպտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի է ունեցել «Աշխատանքային պայմանագրերի թվայնացում․ աշխատանքային խախտումների իրական լուծո՞ւմ, թե՞ կոսմետիկ բարեփոխում» թեմայով քննարկում։ Քննարկման բանախոսներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը խոսել է, թե ինչպես առաջարկվող փոփոխությունները կարող են ազդել աշխատողների վրա և ներկայացրել  է համակարգի ներդրման հնարավոր դրական և բացասական հետևանքները։

ՏԵՍԱՆՅՈՒԹ
 

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ