ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը և տեղակալ՝ Տիրուհի Նազարեթյանը մասնակցեցին ԱԺ ԱՍՀ հանձնաժողովի քննարկմանը

ԱԺ ԱՍՀ մշտական հանձնաժողովը` Հերիքնազ Տիգրանյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 27-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի առանցքում Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն էր:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած նախագիծն առնչվում է աշխատանքային վեճերի լուծման արտադատական մեխանիզմի ներդրմանը:
Օրենքի նախագծով քաղաքացուն ընձեռվում է ընտրության հնարավորություն՝ դիմելու դատարան կամ աշխատանքային վեճերի լուծման հանձնաժողով:
Նախատեսվում է Հանձնաժողովի կազմ, բաղկացած` պետության, արհմիությունների և գործատուների ներկայացուցիչներից։ Մասնակիցները ներկայացրեցին նախագծի վերաբերյալ դիտարկումներ, առաջարկներ և հնարավոր  խնդիրներ։ Առաջիկայում նախատեսվում են նոր  հանդիպումներ։
Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, գործատուների միության և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ