ՀԱՄԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՉԻՆԻ (ԲԵՐՁՈՐ) ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Սույն թվականի դեկտեմբերի 12-ից «բնապահպանական խնդիրների կարգավորման» պատճառաբանությամբ, ադրբեջանական իշխանությունների հրահանգով և թույլտվությամբ արգելափակվել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Լաչինի (Բերձոր) միջանցքը, որն այսօր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ 
 Արդյունքում, 120 հազար արցախցիներ առ այսօր զրկված են Հայաստանից բուժօգնություն, սննդամթերք և կենսական անհրաժեշտության ապրանքներ ստանալու հնարավորությունից, որն առաջացրել է լրջագույն հումանիտար աղետ։ Վտանգված է Արցախի բնակչության առողջության, աշխատանքի, ազատ տեղաշարժի և ապրելու իրավունքը:
Հաշվի առնելով, որ  Ադրբեջանում իշխանական ռեժիմի բռնապետության արդյունքում քաղաքացիական հասարակությունը, սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, ակնհայտ է, որ այս հակահումանիստական դրսևորումների հիմնական նախաձեռնողը հենց իշխանությունն է, իսկ նպատակը ակնհայտ որևէ աղերս չունի բնապահպանական շարժման հետ։ 
 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու հայության պայքարը բախվում է ադրբեջանական իշխանության քաղաքականության հակամարդկային մոտեցումներին, որոնց նպատակն է ուժի և ահաբեկչության միջոցով խաղաղության շուրջ բանակցային գործընթացը տապալել և մտցնել փակուղի կամ առաջ մղել իր սեփական շահերը։
 Ակնհայտ է, որ 120 հազար խաղաղ բնակչի պատանդառությունը ոճրագործություն է, որը բովանդակում է միջազգային ահաբեկչության հատկանիշներ։ Հումանիտար աղետի հանգեցրած հիշյալ գործողությունները համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Առերևույթ «բնապահպանական» նպատակով կազմակերպվող բողոքի ցույցերը միտված են Արցախում սկիզբ դնել էթնիկ զտումներին և հայաթափմանը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, խստորեն դատապարտելով Գորիս–Ստեփանակերտ արցախահայության համար կյանքի ճանապարհ համարվող Լաչինի (Բերձոր) միջանցքի փակումը, դիմում է աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին, բարեկամներին ու արհմիութենական հանրության ներկայացուցիչներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող  հակամարդկային իրավիճակի վրա՝ հուսալով, որ մարդասիրական կարևորագույն առաքելություն ունեցող միջազգային արհմիութենական կազմակերպությունները սատար կկանգնեն և կնպաստեն Լաչինի (Բերձոր) ճանապարհի ապաշրջափակմանը, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին։ Ստեղծված իրավիճակը հղի է անկանխատեսելի ու պայթյունավտանգ հետևանքներով։

Վերջին նորություններ

Դասընթաց դասընթացավարների համար

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Սոլիդարիթի Սենթեր  կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցության շրջանակում անցկացրեց ...
02/03/2026

«Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 25-ին կայացավ «Արհմիութենական փաստաթղթաշրջանառություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ-ի ճյուղային միություններին անդամակցող կա…
26/02/2026

Եղեգնաձորում կայացավ ՀԱՄԿ-ի հերթական հանդիպումը արհմիութենականների հետ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա-ն (ՀԱՄԿ)  շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով ուժեղացնել արհմիութենականների իրազեկվածությունն ու…
25/02/2026

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրություն» թեմայով դասընթաց

Փետրվարի 18֊ին կայացավ «Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսդրություն» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀԱՄԿ -ի ճյուղային միությո…
19/02/2026

Հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի հետ

Փետրվարի 9-ին  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը  հանդիպեցին  Մարդու իրավ…
10/02/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ