ՀԱՄԿ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Դեկտեմբերի 16-18-ը Ծաղկաձորում կայացավ ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողովի առաջին հանդիպումը նոր կազմով։

Հանդիպումը բացեց ՀԱՄԿ կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար Վարդուհի Բրուտյանը։ Ամփոփիչ զեկույցով հանդես եկավ Էդգար Չախոյանը՝ ներկայացնելով 2017-2022թթ․ Երիտասարդական հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը։ Նվազագույն աշխատավարձ, թիմային աշխատանք, միասնականության կարևորություն․ եռօրյա սեմինարը հագեցած էր ինտերակտիվ խմբային քննարկումներով և դերախաղերով։

ՀԱՄԿ-ի փոխնախագահ Տիրուհի Նազարեթյանի հետ մասնակիցները զրուցեցին սոցիալական գործընկերության և արդյունավետ բանակցությունների մասին։

Տեղի ունեցավ հանդիպում ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանում աշխատանքի իրավունքին առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքը։ 
Մշակվեցին նաև ՀԱՄԿ-ի երիտասարդական հանձնաժողովի առաջիկա անելիքները 2023թ․ համար։

Վերջին նորություններ

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Ֆելեսֆորբունդետի (Նորվեգիայի Միավորված արհմիություն) պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։  …
19/09/2026

Հանդիպում Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակության հետ

Օգոստոսի 31-ին Սեուլի քաղաքապետարանի աշխատողների արհմիության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։…
18/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ