Համագումար

2025թ. մարտի 15 -ին տեղի ունեցավ Արհմիության ճյուղային հանրապե-տական միության արտահերթ համագումարը:  Հիմնական հարցը՝ ՃՀՄ նոր նախագահի ընտրություններն էին:  Միության երկարամյա նախագահ՝ Սեդա Հարությունյանը, առողջական որոշակի խնդիրների պատճառով ներկայացրեց իր հրաժարականը ՃՀՄ  նախագահի պաշտոնից, հենց տիկին Հարությունյանն էլ  առաջադրեց  նախագահի տեղակալ Հայկ Գևորգյանի թեկնածությունը  ՃՀՄ  նախագահի պաշտոնի համար: 
Հայկ Գևորգյանը,  թերևս, նոր մարդ լինելով  կոմունալ աշխատողների արհմիության ճյուղային հանրապետական  միությունում,   /մոտավորապես 2 տարի/   ՃՀՄ պատվիրակների կողմից աննախադեպ վստահություն քվե ստացավ  և  39 պատվիրակներից 39 –ը  կողմ   քվեարկեցին:
Արհմիության ճյուղային  հանրապետական միության նախագահն է՝ Հայկ  Խաչիկի  ԳԵՎՈՐԳՅԱՆԸ;
Պատվիրակները միաձայն առաջարկեցին Սեդա Հարությունյանին մնալ որպես  ՃՀՄ պատվավոր նախագահ՝ պահպանելով աշխատավարձը:
Համագումարը լսեց Հայկ Գևորգյանի  զեկույցը` ՃՀՄ նախկին անվանումը վերականգնելու նպատակահարմարության մասին, լրացնելով` տեղական արդյունաբերություն բառերը,  այսուհետ,  ՃՀՄ  լրիվ անվանումն է՝
հայերեն - ՀԱՅԱՍՏԱՆԻ   ԿՈՄՈՒՆԱԼ - ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ     ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ    ԵՎ   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ   ՈԼՈՐՏԻ   ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԵՐԻ   ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ  ՄԻՈՒԹՅՈՒՆ
անգլերեն  - THE   REPUBLICAN  INDUSTRY  UNION  OF  TRAD ORGANIZATIONS  OF  WORKERS  IN THE  COMMUNAL-HOUSING  ECONOMY,  LOCAL  INDUSTRY,  AND  SERVICES  SECTOR  OF  THE  REPUBLIC  OF  ARMENIA
ռուսերեն  - РЕСПУБЛИКАНСКИЙ  ОТРАСЛЕВОЙ  СОЮЗ   ПРОФЕССИОНАЛЬНЫХ   ОРГАНИЗАЦИЙ  РАБОТНИКОВ     КОММУНАЛЬНО-ЖИЛИЩНОГО  ХОЗЯЙСТВА, МЕСТНОЙ  ПРОМЫШЛЕННОСТИ  И  СФЕРЫ  УСЛУГ   РЕСПУБЛИКИ  АРМЕНИЯ.
Համագումարը որոշեց՝  ՃՀՄ Կանոնադրությունը  նոր անվանումով և  նոր խմբագրությամբ  ներկայացնել ԱՆ, Իրավաբանական անձանց Պետ. Ռեգիստր՝ հաստատելու համար:
Համագումարի աշխատանքների ավարտից հետո,  նկատի ունենալով  անցած ու գալիք՝  Մարտի  8-ի՝ Կանանց  Միջազգային  օրվա և  Ապրիլի  7-ի  «Մայրության և գեղեցկության» տոները, մասնակիցների  համար  կազմա-կերպվեց տոնական հյուրասիրություն,  բոլոր  կանանց բաժանվեցին  նվերներ:

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ