Համաեվրոպական արհմիությունների խորհրդի Կանանց դպրոց (PERC Women’s School) 2023

2023 թ նոյեմբերի 7-8-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացել է  Համաեվրոպական արհմիությունների խորհրդի Կանանց դպրոցը (PERC Women’s School)  «Խոցելի խմբերը և գենդերային վարձատրության/կենսաթոշակային և այլ բացերի վերացման քաղաքականությունը» թեմայով:

Բացման խոսքով հանդես է եկել Մոլդովայի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Իգոր Զուբկուն՝ ընդգծելով գենդերային քաղաքականության ոլորտում դեռևս գոյություն ունեցող անհավասարությունների դեմ պայքարի կարևորությունը, Քիշնևում կայացած հանդիպումը համարելով լավ հարթակ քննարկումների համար:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ներկայացրել է ՀԱՄԿ-ի աշխատանքային հարաբերություններում հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ Մերի Սարգսյանը, ով կլոր սեղան-քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ կոնֆեդերացիայում, հավասարության հանձնաժողովի շրջանակներում կատարված և կատարվելիք աշխատանքները, կանանց ներգրավվածությունը և նաև առանձնացրեց առկա խնդիրներն ու  խոցելի խմբերը, որոնք կային և  ավելացել  են 2020 թվականի պատերազմից հետո և 2023 թվականին Արցախի բնակչության բռնի տեղահանման արդյունքում:

Վերջին նորություններ

Տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանի նախագահությամբ տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը։ …
25/11/2026

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը

2026 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդե…
17/11/2026

Արհմիությունների մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության զարգացման քննարկմանը․ առանցքային է արժանապատիվ աշխատանքով ապահովված տնտեսական առաջընթացը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը մասնակցել է Եվրոպական տնտեսական և ս…
17/11/2026

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ