Ֆրանսիայի Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի պատվիրակության այցը Սյունիքի և Արմավիրի մարզ

Ապրիլի 2-3-ը Ֆրանսիայի Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի պատվիրակության անդամները, ի դեմս Ֆրանսիայի Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի արտաքին կապերի ղեկավար Բորիս Պլացցիի, Ֆրանսիայի Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի բյուրոյի անդամ Ֆաբիեն Ռուշիի և Ֆրանսիայի Աշխատանքի ընդհանուր կոնֆեդերացիայի խորհրդական Ռենատա Կուտասի,  այցելեցին Սյունիքի մարզ, հանդիպեցին Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության անդամ արհմիության ներկայացուցիչներին և ոլորտի աշխատողներին։ Տեղի ունեցավ ակտիվ քննարկում  կլիմայական փոփոխություների արդյունքում աշխատողների աշխատանքային պայմանների փոփոխության, առաջացած խնդիրների և այդ խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ։

Ապրիլի 4-ին պատվիրակության անդամներն այցելեցին «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի բարեկարգում» տնօրինության հիմնարկ և  Արտամետ համայնքի ինտեսիվ այգիներ։ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի բարեկարգում» տնօրինության հիմնարկում տեղի ունեցավ հանդիպում տնօրենի և արհմիութենաական ակտիվի հետ, քննարկվեցի աշխատողների աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած մի շարք հարցեր, կատարված և կատարվելիք աշխատանքների  վերաբերյալ խոսեց նաև կազմակերպության արհմիության նախագահը։ Արտամետ համայնքում ինտենսիվ այգիների սեփականատերը հատկապես մատնանշեց համայքնում առկա ոռոգման ջրի խնդիրը, որ ողջ մարզի համար կարևորագույնն է։

Վերջին նորություններ

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026

ՀԱՄԿ-ը շարունակում է մարզային հանդիպումները

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) շարունակում է մարզային հանդիպումները՝ նպատակ ունենալով անմիջական կապ պահպանել արհմիութենականների հետ, քննարկել ն…
05/10/2026

Շնորհավոր Անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար պարզապես տոնական օր չէ։ Այն մեր անկախ պետությունն ունենալու, սեփական ապագան որոշելու և մեր երկրի զարգացման ճանապարհը միասին կ…
21/09/2026

ԱՄԿ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին ոչ ֆորմալ աշխատանքի կանխման և ֆորմալացմանն անցման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Տեղի ունեցավ ԱՄԿ լիազոր գործընկերների կարողությունների զարգացում՝ աշխատանքի ոչ ֆորմալ դրսևորումների կանխման և ֆորմալացմանն անցմանը խթանման ուղղությամբ, փախստակա…
21/09/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ