Եզակի հաղթանակ նաև վերաքննիչ դատարանում

ՀԱՄԿ-ի աջակցությամբ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպությունը Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում հաղթել էր «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի արհեստակցական կազմակերպության նախագահի իրավունքները սահմանափակող գործողության նկատմամբ դատական  գործը։ 2023 թվականից ընկերության ղեկավարությունն արգելում էր արհեստակցական կազմակերպության նախագահին մուտք գործել ընկերության տարածք արհեստակցական կազմակերպության նախագահի իրավունքների և պարտականությունների իրականացման համար: Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել էր հայցը հօգուտ արհեստակցական կազմակերպության՝ պարտավորեցնելով «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-ից 18:00-ն, արհեստակցական կազմակերպության  նախագահին թույլատրել անարգել մուտք գործել ընկերության տարածք։

Վերոնշյալ վճիռը «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի կողմից բողոքարկվել էր վերաքննիչ դատարան և, 2025 թվականի մայիսի 6-ին, դատարանը մերժել է բողոքը՝ դատական վճիռը թողնելով ուժի մեջ։

Այս հաղթանակը առաջինն է, որը վերաբերում է արհեստակցական կազմակերպության նախագահի իրավունքների և լիազորությունների իրացմանը։

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ