Երկօրյա աշխատաժողով «Արհմիությունների կարողությունների զարգացումը բռնի տեղահանված անձանց կարիքների արձագանքման, ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատողների կազմակերպման և արհմիություններում ինտեգրման համատեքստում» թեմայով

 Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի և Աշխատանքի Միջազգային կազմակերպության  կողմից կազմակերպված երկօրյա աշխատաժողովը «Արհմիությունների կարողությունների զարգացումը բռնի տեղահանված անձանց կարիքների արձագանքման, ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատողների կազմակերպման և արհմիություններում  ինտեգրման համատեքստում» թեմայով։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Սերգեյուս  Գլովացկասը՝ ԱՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավարը, Գոչա Ալեքսանդրիան՝ ԱՄԿ Տարածաշրջանային գրասենյակի աշխատողների հարցերով մասնագետը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը  ներկայացրեց ՀԱՄԿ-ի  գործողությունների ծրագիրը բռնի տեղահանվածների և ոչ ֆորմալ տնտեսության աշխատողների համար արժանապատիվ աշխատանքի խթանման համար։ Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ ֊ի անդամ ՃՀՄ նախագահներ, տարածքային մարզային կազմակերպությունների ներկայացուցիչներ ինչպես նաև ԼՂ ֊ից բռնի տեղահանված անձանց  <<Վերածնունդ>> արհմիութենական կազմակերպության ներկայացուցիչներ։ ՀԱՄԿ֊ի նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը և իրավաբան Աննա Բարիկյանը ներկայացրեցին ՀԱՄԿ -ի կողմից իրականացված ուսումնասիրությունը <<Բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատում և խնդիրների վեր հանում կապված աշխատաշուկա ինտեգրվելու հետ>> թեմայով։ Ճյուղային միությունների նախագահների և մարզերի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին  վերջին 2 տարում ԼՂ ֊ից բռնի տեղահանված անձանց տրամադրված աջակցության և կատարված աշխատանքների վերաբերյալ։ ԱՄԿ գործընկերները ներկայացրեցին արհիությունների միջազգային փորձը բռնի տեղահանված և փախստականների հետ աշխատանքների վերաբերյալ։ 
 Աշխատաժողովի երկրորդ օրը մասնակիցները քննարկեցին ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատողների կազմակերպման և արհմիություններում ներգրավվման վերաբերյալ արհմիությունների միջազգային փորձը, քննարկեցին և ուրվագծեցին հայաստանյան արհմիությունների գործողությունները։ 
 ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը, ամփոփելով աշխատաժողովը, շնորհակալություն հայտնեց ԱՄԿ գործընկերներին շարունակական աջակցության և ՃՀՄ ներկակացուցիչներին` հետևողական աշխատանքի համար։

Needs Assessment Report on Forcibly Displaced Persons from Nagorno Karabakh

Strethening The Confederation of trade unions of RA refugees

Վերջին նորություններ

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026

ՀԱՄԿ նախագահ Էլեն Մանասերյան․ «Մենք չենք կարող ունենալ արժանապատիվ աշխատանք մեռած մոլորակի վրա»

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում կայացել է «Բարձր մակարդակի երկխոսություն Հայաստանում մարդկանց և կե…
19/10/2026

ԱՄԿ նախաձեռնությունը նպաստում է Հայաստանում զբաղվածության ֆորմալացմանը

Հայաստանի եռակողմ սոցիալական գործընկերները և Աշխատանքի միջազգային կազմակերպությունն (ԱՄԿ) ամփոփել են երկամյա նախաձեռնության արդյունքները, որի նպատակն էր ամրապնդ…
14/10/2026

Հոկտեմբերի 7-ը՝ Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օր

Հոկտեմբերի 7-ին ամբողջ աշխարհում նշվում է Արժանապատիվ աշխատանքի համաշխարհային օրը, որը կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու յուրաքանչյուր մարդու՝ արժանապատիվ և …
07/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ