ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի հրավեր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (այսուհետ` ՀԸԳՀ) 366-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է ձևավորել Քաղաքացիական հասարակության պլատֆորմ (այսուհետ` ՔՀՊ)` կազմված Եվրոպական միության քաղհասարակության, այդ թվում` Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկայացուցիչներից և Հայաստանի Հանրապետության քաղհասարակության, այդ թվում` Հայաստանում գործող արհմիութենական և գործատուների կազմակերպությունների ներկայացուցիչներից: 
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեն հրավիրում է մասնակցել պլատֆորմի անդամության մրցույթին:
Ընտրվելու իրավունք ունեն արհմիություններում և/կամ ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին երկու տարիների ընթացքում գործունեություն ծավալած և զեկույցներ հրապարակած, միայն արհեստակցական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ բոլոր մակարդակներից: 
Ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեցող արհմիութենական թեկնածուն (այսուհետ` Հավակնորդ) մինչև 2022թ. մարտի 1-ը ՀԱՄԿ-ի Կազմակերպաուսումնական կենտրոնի միջոցով /առձեռն ներկայացնելու դեպքում՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/3, 404 սենյակ կամ էլ. փոստով՝ [email protected]/ Ընտրական հանձնաժողովին է ներկայացնում ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), ինչպես նաև իր հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կոնտակտային տվյալները։ 
Թեկնածուների ընտրությունը կատարվում է 5 բալային համակարգով:
Ներկայացված փաստաթղթերի ստուգման արդյունքում թերություններ հայտնաբերվելու դեպքում թեկնածուին կառաջարկվի ուղղել այն մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Թեկնածուների ընտրության օրվա և վայրի մասին տեղեկատվությունը կտրամադրվի ՀԱՄԿ-ի պաշտոնական կայքում՝ հայտարարության միջոցով: 
ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի արհմիությունների մասով հայաստանյան կազմի ձևավորման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցույթին մասնակցելու թեկնածուներին ներկայացվող պահանջներին և փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Վերջին նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀԱՄԿ-ի նախագահի 22-06-2026թ. թիվ 07-01/21 գրության, ՀԱՄԿ-ի և ԱՄԿ-ի միջազգային համագործակցության շրջանակներում, 2026թ. հուլիսի 16-ից - 19-ը, Ծաղկաձորի &…
27/07/2026

Կայացավ արհմիություն և սպորտ միջոցառումը

«Արհմիութենական սպորտ 2026». մրցումներից՝ մինչև ապագայի մարտահրավերներ  
23/07/2026

Տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը

2026 թվականի հուլիսի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նի…
23/07/2026

Աշխատողի ձայնը արհմիութենական պոդքաստի հյուրն է ՀԱՄԿ-ի նախագահ Էլեն Մանասերյանը

Պոդքաստի շրջանակում քննարկվում են աշխատանքի իրավունքներին, արժանապատիվ աշխատանքին, սոցիալական երկխոսությանը, աշխատողների պաշտպանությանը և արհմիությունների գործո…
23/07/2026

Մետալուրգի մասնագիտական տոնի առթիվ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է մետալուրգիական ոլորտի բոլոր աշխատողներին և վետերաններին՝ մասնագիտական տոնի առթիվ։ Մետալուրգիայի  …
17/07/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ