«Աշխատողների հզորացումն աշխատանքային բարեփոխումների միջոցով» թեմայով քննարկում

Հուլիսի 18-ին ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման շրջանակում տեղի է ունեցել «Աշխատողների հզորացումն աշխատանքային բարեփոխումների միջոցով» թեմայովnքննարկում, որը  համակարգում էր «Բաց hասարակության hիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը։
Քննարկմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը,  ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, տնօրենի պաշտոնակատար Երվանդ Շիրինյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի նախագահ Գենյա Պետրոսյանը, «Կրթություն և համերաշխություն» արհմիություն, նախագահ Վահրամ Թոքմաջյանը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Արմինե Չախալյանը:
Քննարկմանը  հրավիրված էին ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի արհմիությունների ներկայացուցիչ անդամներ՝ Հայաստանի  պետական  հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային  ծառայությունների աշխատողների արհեստակցական  կազմակերպությունների ՃՀՄ-ի կազմակերպական աշխատանքերի և արտաքին  կապերի մասնագետ Արսեն Իգիթյանն ու ՀԱՄԿ-ի աշխատակազմի իրավաբանական  բաժնի իրավախորհրդատու Աննա Բարիկյանը և ՀԱՄԿ-ի աշխատակազմի Սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի  պետ Լաուրա Դեմիրչյանը, ովքեր ներկայացրին ՀՀ աշխատանքային  օրենսգրքի վերաբերյալ ՀԱՄԿ-ի առաջարկությունները:

Սկզբնաղբյուրը՝ factor.am

Վերջին նորություններ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը

2026 թվականի նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության հարթակի 9-րդ հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդե…
17/11/2026

Արհմիությունների մասնակցությունը տարածաշրջանային կապակցվածության զարգացման քննարկմանը․ առանցքային է արժանապատիվ աշխատանքով ապահովված տնտեսական առաջընթացը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի Աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Աննա Բարիկյանը մասնակցել է Եվրոպական տնտեսական և ս…
17/11/2026

Կայուն գյուղատնտեսությունը սկսվում է նաև աշխատողների առողջության և իրավունքների պաշտպանությունից

Հոկտեմբերի 20-ին՝ COP17-ի շրջանակում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ա…
21/10/2026

Տեղեկույթ

2026թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, Մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական միությունը ՀԱՄԿ-ի նիստերի դահլիճում հերթական անգամ նշեց ‹‹Ուսո…
20/10/2026
Տեսանյութեր
Սոցիալական գործընկերներ
Միջազգային գործընկերներ